Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Ազատվել ապիկար իշխանությունից, որ տեղով մեկ տարերային աղետ է

Ազատվել ապիկար իշխանությունից, որ տեղով մեկ տարերային աղետ է
26.05.2024 | 13:01

Որպես պարզ հարկատու, որպես քաղաքացի, երբ առավոտյան լրահոսում տեսա Ալավերդիում, Ախթալայում, Սանահինում, Տաշիրում ջրհեղեղի, հեղեղումների մասին ահազանգերը, սոցցանցային գրառումները, ուզում էի գտնել նաև տեղեկություններ, որ, ասենք, ՆԳ նախարար համարվող նիկոլիզուգահեռդասարանցին, նրա ենթատակությանը հանձնված երբեմնի ԱԻՆ-ը՝ իր բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումներով, ոստիկանության կարմրաբերետ բուղեքը, հայ տեսնելիս ազրայիլ կտրող սևաբերետները մեկնել են ու արդեն գտնվում են տարերային աղետի վայրերում, օգնում են մարդկանց տարհանել, էս, էն: Մի խոսքով՝ անում են այն ամենը, ինչ սովորաբար նման դեպքերում անում են նորմալ երկրների իշխանությունները, ինչ ժամանակին, գուցե ոչ էդքան ցցուն, անում էր նույն մեր ԱԻՆ-ը:

Ի դեպ, մարդիկ տարիներով ԱԻՆ-ը դարձրեցին կայացած պետական կառույց, երկրի ուժային բլոկի կարևոր բաղադրիչ, իսկ թե դրանից հիմա ինչ է մնացել, նույնիսկ վախենում եմ պատկերացնել:

Բայց ոչ մի նման լուր չտեսա, թե՝ օրինակ, լուսադեմին փրչապետ-վարչապետը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, էս է հանձնարարել, էն է հանձնարարել, սա էս է զեկուցել, էն է զեկուցել...

Որովհետև իրենք երկրի ու մարդկանց վրա թքած ունեն: Իրենց աթոռին ջուրը չի հասել, իրենց եղած-չեղածը ջուրը չի քշել-տարել: Իրենք մենակ Հայաստանը, հայկական հողերը թուրքին տալու ընդունակություն ունեն, ու դրա համար 3000 մլիցով 300 հոգանոց գյուղի վրա հարձակվել են կարող...

ԱԶԱՏՎԵԼ ԱՊԻԿԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ՈՐ ՏԵՂՈՎ ՄԵԿ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏ Է՝ ՏԵԽՆԱԾԻՆՆ ԷԼ ՀԵՏԸ:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ