Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ինքը փողոցից է եկել իշխանության

Ինքը փողոցից է եկել իշխանության
11.05.2024 | 20:42

Հաճախ ասում են՝ բա որ Նիկոլը չլինի, ո՞վ է լինելու։ Նիկոլը թագավորական կապույտ արյուն չունի, նրա ապուպապերը արքաներ չեն եղել, նա Ռոմանովների թագավորական դինաստիայի ժառանգորդ Նիկոլայը չէ, արքունական գահն էլ իրենց տնից չի բերել, ինքը փողոցից է եկել իշխանության։ Հայ ազգի արգանդն էլ չի չորացել խելացի, ազնիվ, հայրենասեր, հավասարակշիռ ղեկավարներ ծնելու, ունենալու համար։ Ժողովրդին բազմիցս խաբածը կորցրել է այդ ժողովրդին կառավարելու իրավունքը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ