Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Աղազարյան Հովիկը ժամանակակից Ժաննա դ'Արկն է

Աղազարյան Հովիկը ժամանակակից Ժաննա դ'Արկն է
07.05.2024 | 10:26

Այսօր Աղազարյան Հովիկը խոստովանեց, որ ինքը հերետիկոս է: Վերջինս ասաց` «Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին, որովհետև ...»:

Ինկվիզիցիայի ենթարկվել են հերետիկոսները և որոշ քաղաքական գործիչները, որոնք ևս հերետիկոսներ էին, օրինակ` Ժաննա դ'Արկը: Եվ, եթե Աղազարյան Հովիկը «նախանձում է ինկվիզիցիայի ենթարկվածներին», ապա, տրամաբանորեն` տենչում է իսկական հերետիկոս դառնալ, իսկ ամենաճանաչված քաղաքական գործիչ-հերետիկոսը Ժաննա դ'Արկն է: Փաստերի պարզ համադրումից ստացվում է, որ Աղազարյան Հովիկը փափագում է Ժաննա դ'Արկին նմանվել:

Մեղայասու ....

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ