Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Նիկոլի վտանգավոր ադրբեջանասիրությանը և պացիֆիզմին Ալիևը պատասխանում է ռազմատենչ հայատյացությամբ

Նիկոլի վտանգավոր ադրբեջանասիրությանը և պացիֆիզմին Ալիևը պատասխանում է ռազմատենչ հայատյացությամբ
28.04.2024 | 13:06

Մինչ թերուս Նիկոլը «գեղից-գեղ» ընկած ինչ-որ դասախոսություններ է կարդում, այդ դասախոսությունների մասկանցներին «վարակում» հիմար և վտանգավոր ադրբեջանասիրությամբ և պացիֆիզմով, Ալիևն Ադրբեջանում հանրության մոտ ռազմատենչ հայատյացության մակարդակը հասցրել է անասելի բարձունքների:
Այսպես, մինչ գեղցի Նիկոլն իր դասախոսություններից մեկի ժամանակ հայտարարում էր.
«Մեր մտածածն այն է, որ ոչ թե դուք ասեք՝ վա՛յ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն է, այլ ասեք՝ վա՜յ, ինչ լա՜վ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք...»,
Ալիևի հովանավորությամբ Ադրբեջանում ապրիլի 27-ին տեղի է ունեցել համապետական դպրոցական օլիմպիադա՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով, որին մասնակցել են 9-րդ և 10-րդ դասարանի 10 հազարից ավելի աշակերտներ:
Եթե որևէ մեկն էլ չգիտի նշեմ, որ Արևմտյան Ադրբեջան ասելով պաշտոնական Բաքուն նկատի ունի Հայաստանի տարածքը:
Ի դեպ, նշեմ նաև, որ ապրիլի 27-ին տեղի է ունեցել այդ օլիմպիադայի երեք փուլերից առաջինը, իսկ վերջին փուլը պետք է կայանա Նախիջևանի Սադարակում՝ մեր Երսախի հարևնաությամբ:
Ի տարբերություն Նիկոլի, որը գրեթե չի զինում մեր բանակը, Ադրբեջանն ակտիվ զինվում է և չի թաքցնում, թե գնված զենքով ու՛մ վրա է հարձակվելու և, ինչպես իրենք են ասում՝ վերադառնալու են իրենց պատմական հայրենիք՝ Արևմտյան Ադրբեջան:
Զավեշտ է, բայց փաստ. Նիկոլը և Ալիևը մեր պատմությունը հօգուտ թուրքերի կեղծող պատմաբաններին պաշտոններ են տալիս:
Գրեթե կրկնվում է այն, ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության տարիներին:
Այդ ժամանակ էլ թուրքերը դավաճան հայերի միջոցով հասարակ մարդկանց զգոնությունը բթացնում էին թրքամետ զառանցանքներով, թրքասիրությամբ և անհիմն պացիֆիզմով, որի հետևանքները ծայրահեղ ծանր եղան հատկապես Արևմտյան Հայաստանի հայության համար և մենք ունեցանք 1,5 միլիոն զոհ և հայաթափված հայրենիքի մի մաս:
Հիմա էլ Անկարան և Բաքուն Նիկոլի և նրա թրքամետ թայֆայի միջոցով են հայաստանցիների մոտ անհիմն և հիմար թրքասիրություն ներմուծում՝ թուլացնելով մարդկանց զգոնությունը, այնինչ Ադրբեջանում երեխաներին հայատյացության ախտով վարակում են դեռ մանկապարտեզներում և դպրոցների ցածր դասարաններում, որտեղ պարտադիր միջոցառումներից է այցելել Բաքվի ռազմավարի պուրակ և թքել հայ զինվորների խրտվիլակների վրա, այրել Հայաստանի դրոշը, հայատյաց ոտանավորներ արտասանել, հակահայ բեմականացումներ կազմակերպել և այլն:
Նիկոլի խաղաղասիրական բոլոր հայտարարություններն իրականում թրքամետ զառանցանքներ են, որոնց Բաքուն պատասխանում է ագրեսիվ հայատյացությամբ և որը ևս մեկ ապացույց է, որ Բաքուն թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգի էլ, խաչմերուկի էլ վրա և այդ հիմար պացիֆիստական թրքասիրության առաջին զոհերը հենց կապիտուլյանտ Նիկոլին հավատացողներն ենլինելու:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2266

Մեկնաբանություններ