38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քոչվոր ադրբեջանցին գիտի հողի արժեքը, տարածքի բնիկ հայը՝ ոչ

Քոչվոր ադրբեջանցին գիտի հողի արժեքը, տարածքի բնիկ հայը՝ ոչ
28.03.2024 | 22:10

ԱԺ նախագահի բարձր պաշտոնը հանիրավի զբաղեցնող, 2019-ին Աղդամի նռները ձեռքին Աղդամն իր հայրենիքը կոչող Ալեն Սիմոնյանը հիմա մարդ է որոնում, որ իրեն ապացուցեն Տավուշի մարզից այն գյուղերի հայկական լինելը, որոնք իրենք մտադրվել են հանձնել Ադրբեջանին։ Սա կամ Ալեն Սիմոնյանի հիշողության մուտացիան է, կամ էլ՝ բարոյականության կիլոմետրերով իջվածքը։ Նորմալ երկրում նման խոսքերի համար խորհրդարանի խոսնակին հաշված րոպեների ընթացքում կշպրտեին պատմության աղբանոցը:

Ադրբեջանը պարտվեց 1992-94 թվականների պատերազմում, սակայն ադրբեջանցի ղեկավարները, քաղաքական գործիչները հայկական հողերը երբեք հայկական չհամարեցին։ 1992-ի հունիսին ադրբեջանաբնակ Յուխարի Ասքիպարա (Վերին Ոսկեպար) գյուղի բնակիչներին հնարավորություն տրվեց ազատ հեռանալ, իրենց հետ վերցնել գույքը, իսկ այն գույքը, որ չէին կարող իրենց հետ տանել, վաճառում էին։ Նրանցից գույք գնելու համար հայաստանցիներից մեկին ադրբեջանցի թուրքը հարցրել է․ «Դուք մեզնից գույք եք գնում, բա հետո ձեզնից հետո ո՞վ է գնելու»։

Ահա օրինակը, որ քոչվորի սերունդ ադրբեջանցի թուրքը ամեն գնով պայքարում է իր անասնապահ, քոչվոր պապերի կողմից հայերից վերցված հողի համար, իսկ աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը համարվող, տարածքի բնիկ հայերս՝ Հայաստանի վայ ղեկավարներով, այդքան հեշտությամբ հրաժարվում ենք մեր պապենական հողերից,գաղթում, ասելով՝ որտեղ հաց, այնտեղ կաց։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ