Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Կանանց տոնը օրացույցի հետ կապ չունի

Կանանց տոնը օրացույցի հետ կապ չունի
08.03.2024 | 19:55

Եթե Կլարա Ցետկինը չլիներ էլ, այլ պարզապես հարյուր տարի առաջ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ցածր շշնջար, որ մարտի 8-ը կանանց տոնն է, ես էլի տոնելու էի մարտի 8-ը, եթե չշշնջար էլ, էլի տոնելու էի, որովհետև կանանց տոնը նաև մարտի 7-ին է, մարտի 9-ին, ապրիլի 7-ին, հունվարի 4-ին, սեպտեմբերի 18-ին ու տարվա մնացած բոլոր օրերին։ Ամեն օր կանանց տոնն է։

Աշխարհում ամեն օր մոտ 400 000 կին մայրանում է, բա դա հերիք չի՞, որ էդ օրը կանանց տոն լինի։ Ամեն օր վեցանիշ թվով տղամարդ է սիրահարվում աշխարհում, այսինքն՝ ամեն օր էդքան կին դառնում է ինչ-որ մեկի երազանքը, իդեալը, կյանքի իմաստը, երջանկությունը, բա դա հերիք չի՞, որ էդ օրը կանանց տոն լինի։

Օրացույցի վրայի բոլոր օրերն էլ կանանց տոն են, պարզապես մարտի 8-ին առիթ կա բարձրաձայն ասելու էն, ինչ մնացած օրերին մտածում ես։ Էդ օրն արտահայտում ես քո սերն ու հիացմունքը, որը բարձրանում է վեր ու մի քիչ ամրապնդում մեզ պաշտպանող օզոնային շերտը։ Դրանք սրտից եկող խոսքեր են, որոնցից ոչ համաշխարհային պրոլետարիատն է գրգռվում ու զինվում, ոչ էլ Լենինն է իր սարկոֆագի մեջ ոտքի կանգնում ու հեղափոխության կոչեր անում։ Կանանց տոնը քաղաքականության հետ կապ չունի, ու ոչ էլ օրացույցի օրը կապ ունի, որը պարզապես երկրի դիրքն է արևի նկատմամբ։

Էնպես որ, քանի դեռ մարտի 8-ը չի վերջացել, նորից եմ շնորհավորում բոլոր կանանց։ Ի՜նչ լավ է, որ ես տղամարդ եմ ծնվել, թե չէ ինչո՞վ կամ, ավելի շուտ, ումո՞վ պիտի հիանայի ամբողջ կյանքում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3434

Մեկնաբանություններ