Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Անդառնալի հետևանքներով հղի արկածախնդրություն

Անդառնալի հետևանքներով հղի արկածախնդրություն
08.03.2024 | 08:14

«Դիվերսիֆիկացիան» սոսկ անիրազեկ մարդկանց մոտ իբր գործից հասկացողի տպավորություն թողնելու տերմին չէ, մեր երկրի պարագայում, ցավոք, այն խիստ հրատապ խնդիր է։ Մատչելի լեզվով դիվերսիֆիկացիան նշանակում է պահեստային, այլընտրանքային հուսալի տարբերակների առկայություն։ Ընդամենը ամիսներ առաջ խոսում էին իբր տարածաշրջանային ներկա բարդ իրավիճակում արդեն իսկ գոյություն ունեցող համակարգերից հրաժարվելու աննպատակահարմարության մասին, մինչդեռ, նկատվում են հրաժարվելու գործընթացը հապճեպ ավարտին հասցնելու ջղաձգումներ։ Շատ լավ, այդ դեպքում հարկ է հանրությանը հստակ ներկայացնել, թե որոնք են անվտանգության դիվերսիֆիկացիայի սպառիչ, ոչ թե հատվածական բաղադրիչները՝ սկսած ռազմական, էներգետիկ, ավարտած՝ լոգիստիկ և ժողովրդագրական խնդիրներով։ Որոնք են այլընտրանքային տարբերակները, ընդ որում, ոչ թե անգամ կարճ ժամանակ անց, այլ հենց այս պահին։ Արդյո՞ք այլընտրանքային հատվածական լուծումները ոչ միայն զրկում են եղած, թեկուզև խոցելի միջոցներից, այլև անխուսափելիորեն չեն առաջացնում առավել մասշտաբային խնդիրներ։ Առանց այս հարցերի հստակ պատասխանների, որևէ քայլ անելը հավասարազոր է խիստ վտանգավոր, անդառնալի հետևանքներով հղի արկածախնդրության:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ