38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նախկին ընդդիմադիր պատգամավոր փաշինյանը ճչում էր «քաղաքացին տուգանքի մատերիալ չի»...

Նախկին ընդդիմադիր պատգամավոր փաշինյանը ճչում էր «քաղաքացին տուգանքի մատերիալ չի»...
06.03.2024 | 08:54

Պարեկներն ահազանգում են.

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի չորրորդ դասակի գրեթե բոլոր ծառայողների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, պատճառը վերևից իջեցված պատվերի գերակատարումն է:

Մասնավորապես պարզվում է, որ ըստ պարեկների իրենց վրա պլան է դրված եղել յուրաքանչյուր հերթափոխին կազմել նվազագույնը 20 վարչական ակտ, ամենաքիչը 5000 դրամի սահմաններում:

4-րդ դասակի ծառայողներն էլ որոշել են պլանը կատարել առանց «չարչարվելու» պատահականության սկզբունքով, մասնավորապես առանց մեքենան կանգնեցնելու և խախտում հայտնաբերելու, ըստ ճաշակի քաղաքացիների վրա տուգանք գրել մեքենայի վարման ընթացքից։

Մի խումբ քաղաքացիներ ԴԱՀԿ-ից անսպասելի նամակներ են ստացել տուգանքների և բալերի նվազման վերաբերյալ, ապա դիմել հակակոռուպցիոն կոմիտե:

Ինչ իրավական գնահատական կտա կոմիտեն կամ դատարանը կարևոր չի, կարևորն այն է, որ վարչապետ փաշինյանն իր համադասարանցու հետ թալանում է ՀՀ քաղաքացիներին:

Եկեք պարզագույն հաշվարկ անենք:

Օրինակ, Շիրակի մարզում կա 200-ից ավելի պարեկ, եթե նրանք օրական կազմում են 20 ակտ 5000 դրամով ստացվում է օրական 20 մլն դրամ, ամսեկան 600 մլն, սա բազմապատկեք նաև մյուս մարզերով ու Երևան քաղաքով, որտեղ ըստ աղբյուրի ՆԳՆ իջեցված պլանը եռակի է ու կտեսնեք կառավարիչների անաստված թալանը...

Ինչևէ, եթե թվերի հաշվարկի մեջ ինչ-որ բան խառնեցի, թող հակակոռուպցիոն կոմիտեն ինձ ուղղի:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2823

Մեկնաբանություններ