Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Պետության գլխին նստած են յոլա գնալու չեմպիոնները

Պետության գլխին նստած են յոլա գնալու չեմպիոնները
16.02.2024 | 08:02

Տրանսպորտի թանկացումից վախեցան, իսկ սահմանադրության փոփոխությունից՝ ոչ։

Տրանսպորտի մասին դիսկուրսը լավագույնս է ի ցույց դնում մեզ մոտ գերիշխող փիլիսոփայությունը։ Ոչ ոք չի խոսում տրանսպորտի զարգացման տեսլականից, թե 3, 5 ու 10 տարի հետո ինչպիսի տրանսպոորտ ենք վերջապես ցանկանում ունենալ։ Ոչ ոք չի ասում թե էդ ինչու պետք է քաղաքապետարանը ընդհանրապես գործարարությամբ զբաղվի։ Որ քաղաքապետարանը կողքից մի հատ էլ լավաշի ցեխ դնի՝ ավելի կուրախանան՝ բա սոցիալական լավաշներ կստանանք։

Սրանով ընդհանրապես միտք չունեմ մերժելու կարիքավոր քաղաքացիների խնդիրներն ու օրինական պահանջները։ Բայց այս խնդիրը խնդիր է պետության և քաղաքացու միջև, այլ ոչ թե քաղաքացու և տնտեսվարողի միջև։ Հակառակ դեպքում, ցանկացած կարիքավոր քաղաքացի կարող է, օրինակ, գնալ խանութ ու պահանջել ինքնարժեքից ցածր գնով ապրանքներ։ Տնտեսվարողները մեղք չունեն, որ երկրում կան կարիքավորներ, կարիքավորների առկայության մեղքը և պատասխանատվությունը ամբողջովին պետության դաշտում է։

Իսկ պետությունը կարիքավորների խնդիրները լուծելու համար ոչ թե պետք է գնա համատարած սուբսիդավորման մոդելին, այլ մշակի թիրախային ու հասցեական մոդելներ կարիքավորներին դրամային օգնություն տրամադրելու հարցում։ Ահա այստեղ է գտնվում դեպի զարգացում գնացողի ու յոլա գնացողի միջև փիլիսոփայական անդունդը:

Ոչ թե տրանսպորտի գինը պետք է ցածր պահել, այլ թիրախային քաղաքացիները պետք է ստանան այնքան հասցեական գումար, որ առնվազն չեզոքանա տվյալ գնային տարբերությունը։

Այս նույնը ես ՏՏ-ի մասով եմ բազմիցս ասել՝ երբեք ու երբեք չի կարելի օգտագործել համատարած սուբսիդավորման գործիքը։ Պետությունը ցանկանում է ՏՏ-ին օգնե՞լ՝ թող կատարի հասցեավորված ներդրումներ, այլ ոչ թե փող տանք, մի քիչ էլ յոլա գնանք, հետո տեսնենք գլխներիս ինչ է գալիս։

3-րդ հանրապետության ամենամեծ չարիքը բոլոր նախագահների գլխում նստած յոլա գնացողի փիլիսոփայությունն էր, իսկ 2018-ից հետո այս հարցում վիճակը էլ ավելի վատացավ՝ պետության գլխին նստած են յոլա գնալու չեմպիոնները։

Վենեսուելայում մի օր որոշեցին, որ էլեկտրատեխնիկան սոցիալական կատեգորիա է, և պետականորեն սահմանեցին ինքնարժեքից ցածր գներ։ Կարող եք նայել, թե հետո ինչ տեղի ունեցավ։ Տնտեսագիտության օրենքներին հակառակ գնացողները երկարատև պլանում շատ խիստ են պատժվում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1789

Մեկնաբանություններ