Ապրեք, շատ լավ էր, էն քպ-շնիկ գյուղապետուհուն շատ լավ ծեծեցիք, հայհոյեցիք:
Հզոր եք:
Իսկ գիտե՞ք չոր մնացորդով ինչ ունեցանք: Ասեմ, այսօրվա հանրահավաքին արցախահայերի նվազագույն մասնակցություն:
Բացատրեմ, թե ինչպես է աշխատում իշխանական քարոզչական տեխնոլոգիան:
Արցախից Հայաստան են տեղափոխվել այս իշխանության վրա կատաղած 100.000 հայ մարդ, որոնցից առնվազն 15.000-ը պոտենցիալ մասնակցելու էր բողոքի ցույցերին:
Նրանք բոլորն ամեն ինչ կորցրել են, Հայաստանում վարձով տրվող տների գները բարձր են, և նրանք ունեն ֆինանսական միջոցների մեծ կարիք: Այդ կարիքը երաշխավորված կարող է մասամբ լուծել պետությունը, նույնն է թե՝ իշխանությունը, մնացած բոլոր աղբյուրներն անհուսալի են, կարճաժամկետ:
Արցախցիները, լինելով խիստ ընդդիմադիր այս իշխանությանը, հիմնականում հետևում են ընդգծված ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, կարդում նրանց գրառումները, գնահատականներն ու մեկնաբանությունները:
Այսինքն, իշխանական քարոզչական մեքենան ի զորու չէ նրանց հասցնել «եթե ցույցերին մասնակցեք, փող չենք տա» ստոր ու դավաճանական թեզը, հետևաբար, պետք է այնպես անել, որ այդ նարատիվը տարածեն հենց ընդդիմադիր կարծիքի առաջնորդները:
Ուրեմն ինչ են անում. գտնում են քպ-ական մի աննշան երևույթ, նրան ուղարկում այս տեքստը, հրահանգում տեղադրել ՖԲ իր էջում: Հետո գտնում են մեկ «ընդդիմադիր» գործչի և հրահանգում իր էջում հայհոյանքով ու քննադատությամբ կիսվել այդ գրառմամբ և ֆեյքերի ֆաբրիկայի միջոցով ապահովում մեծ թվով լայքեր, կիսումներ և մեկնաբանություններ:
Շատ միամիտ, ազնիվ ու էմոցիոնալ ընդդիմադիր մարդիկ, տեսնելով այդ գրառման մեծ հետաքրքրությունը, լայքերի թիվը, վերցնում են այդ ստոր թեզը և իրենց բաժին հայհոյանքով ու քննադատությամբ տեղադրում իրենց էջերում` ապահովելով առավելագույն տարածում հենց բռնի տեղահանված, հանրահավաքին մասնակցել պատրաստվող մեր հայրենակիցների շրջանում:
Ի՞նչ է անում այս սպառնալիքը կարդացող Արցախից տեղահանված, 1000 դրամի սուր կարիք ունեցող մեր հայրենակիցը, դատեք ինքներդ:
Սա ընդամենը մեկ օրինակ է, իսկ այդպիսիք հարյուրավոր են, երբ մենք մեր ձեռքերով, հանուն մի քանի հարյուր լայքի, հանուն այդ պահին մեր էմոցիաները բավարարելու, ջուր ենք լցնում իշխանական դավաճանական ու ստոր քարոզչության ջրաղացին:
Հիմա ի՞նչ մնաց չոր մնացորդում. մի քանի հարյուր լայք, քննադատություն ու հայհոյանք, իշխանական թեզերի առավել լայն տարածում և բողոքի ակցիաների պոտենցիալ մասնակիցների նվազեցում:
Հ.Գ. Բացարձակ չեմ մեղադրում ազնիվ, միամիտ ու դյուրագրգիռ մեր հայրենակիցներին, ես մեղադրում եմ ընդդիմադիր կառույցներին, որ մինչ օրս չեն ձևավորել քարոզչական շտաբ, որտեղ պրոֆեսիոնալները կմշակեին ու հանրության շրջանում կտարածեին իշխանական հակաթեզեր և միասնական կենտրոնից կկառավարեին այս խիստ կարևոր գործընթացը, կզսպեին իրենց կողմնակիցների էմոցիաներն ու հետ կպահեին նրանց նման սխալներից:
Արթուր Ղազինյան