38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լրագրող Խատիսյանը ստորագրում է Հայաստանի բնաջնջման՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, իսկ 100 տարի անց լրագրող Փաշինյանը ստորագրում է Արցախի բնաջնջման պայմանագիրը

Լրագրող Խատիսյանը ստորագրում է Հայաստանի բնաջնջման՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, իսկ 100 տարի անց լրագրող Փաշինյանը ստորագրում է Արցախի բնաջնջման պայմանագիրը
26.09.2023 | 08:30

1920 թվական՝ հայ-թուրքական պատերազմ;

Հիմնական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 28-ին:

2020 թվական՝ հայ-ադրբեջանական պատերազմ:

Հիմնական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 27-ին:

Երկու պատերազմներում էլ հայկական կողմը կարճ ժամանակում շատ տարօրինակ պարտություն կրեց:

Երկու պատերազմներում էլ ունեցավ բազմաթիվ զոհեր, գերիներ, վիրավորներ՝ ճշգրիտ թվերը ո՛չ ոք մինչ օրս չգիտի:

Առաջին պատերազմում անառիկ համարվող Կարսի ամրոցը առանց կրակոց հանձնվեց թշնամուն:

Երկրորդ պատերազմում թնամուն առանց կրակոց հանձնվեց անառիկ համարվող Շուշին:

Երկու պատերազմներում էլ հայկական կողմը սեփական անհաջողությունների համար մեղավորներ է փնտրում և գնում է թուրքական կողմի հետ հաշտության պայմանագիր կնքելու:

1920 թվականի դեկտեմբերի 2: Մասնագիտությամբ լրագրող Ալեքսանդր Խատիսյանը ստորագրում է Հայաստանի կապիտուլյացիան՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Փաստացի` Հայաստանի բնաջնջումը:

Դատեք ինքներդ՝ առանց բանակ Հայաստանը քանի՞ ամիս կդիմանար թուրքի կրնկի տակ:

2020 թվականի նոյեմբերի 9: Մասնագիտությամբ լրագրող Փաշինյան Նիկոլը ստորագրում է Արցախի բնաջնջման պայմանագիրը:

Առաջին դեպքում Ալեքսանդրապոլի պայմանագիրը չի վավերացվում, Մոսկվայի (հետո Կարսի) պայմանագրերով ուրիշ պայմանագիր է ստորագրվում:

Եթե կգտնվեն մարդիկ ու կասեն, թե Ալեքսպոլի պայմանագիրն անօրինական է եղել կնքված, թող բարի լինեն նաև ասեն՝ ո՞ր պայմանագիրն են օրինական ճանաչել՝ Մոսկվայի՞, թե՞ Ալեքսպոլի:

Երկրորդի դեպքում անհայտ է, թե Հայաստանին ինչ ճակատագիր է սպասվում:

Պատմությունն ուղիղ գիծ չի, այն երբեք չի կրկնվում: Պատմությունը մտածված կրկնում են, վստահ լինելով, որ կրթական համակարգի ավերումով ճնշող մեծամասնությունը սեփական պատմությունից գաղափար չի ունենա:

Իսկ ներկայիս ադիներով ու բուդիներով այնպես «կկրթեն», որ ապագա սեունդն անգամ չի՛ էլ իմանա, որ 1920-ին հայ-թուրքական պատերազմ է եղել:

Աղասի ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2714

Մեկնաբանություններ