38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մարդիկ եկել, գալիս ու գալու են երկիր ու այդ երկրում ապագա ունենալու համար

Մարդիկ եկել, գալիս ու գալու են երկիր ու այդ երկրում ապագա ունենալու համար
23.09.2023 | 14:16

Ասում են (ու գիտեմ էլ) մարդիկ երկար տեքստեր չեն կարդում: Ես էլ չեմ կարդում, եթե 2 էջից ավել է, մեր մեջ ասած: Ոչ սիրտ կա, ոչ էլ...

Բայց այս 3-4 օրվա մեջ ահագին ասելիք ու դիտարկումներ են կուտակվել: Դրա համար էլ կարճ դիտարկում-հարցադրումներ կանեմ: Մարդ ես, գուցե լրահեղեղում բաներ եմ բաց թողել, եթե իսկապես տեղյակ մարդիկ լինեն, թող մեկնաբանեն:

Եվ այսպես.

Դիտարկում 1

Այս 4 օրերին որևէ մեկը որևէ հրապարակում տեսե՞լ է

ա) Մանե Թանդիլյանին, որ «քոփի-փասթ» էր արել ընտրություններով ամբողջական իշխանափոխության կարգախոսը:

բ) Հայկ Մարությանին տեսնո՞ղ է եղել:

Դիտարկում 2

Այս 4 օրերի ընթացքում հանդիպել եմ միայն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարությանը՝ զորախմբվելու մասին:

Արդյո՞ք որևէ հայտարարություն, հովվապետական խոսք ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ո՞ւմ կամ ինչի՞ են սպասում:

Դիտարկում 3

բունկերապետը, անդրանիկքոչարյանի բերանով, բացեիբաց հայտարարում է ժողովրդի վրա կրակելու ցանկության մասին: Հասկանալի է, նիկոլ-աննան երազում են Երևանում էլ մի քանի հարյուր հայ մարդու արյուն հեղել:

Հասկանալի է նաև, որ նման թրքաբարո հրաման կատարելու պատրաստ գոնե մի քանի անասուն նրանք կգտնեն:

Բա՛յց: Որքան բազմամարդ լինեն բողոքի ու ընդվզման ակցիաները, այնքան կնվազի դրանց՝ կրակելու ցանկությունն ու հավանականությունը:

Հետևաբար, եթե չես համակերպվում այս ամենի հետ, ելի՛ր փողոց: Ելիր ոչ թե որևէ մեկի, այլ ինքդ քո, քո սերունդների համար: Սա քաղաքական հարց չի, գոյության հարց է:

Դիտարկում 4

Դասադուլների մասին: Ակնհայտ է, որ որևէ «կենտրոնից» որևէ ճնշում կամ հրահրում չի եղել: Եղել է միայն Անդրանիկ Թևանյանի կոչը՝ անել դասադուլներ, գործադուլներ: Դա անհնազանդության, բողոքի, պահանջի արտահայտման վաղուց հայտնի միջոց է:

Հատկանշական է, որ ուսանողները, ամեն մեկն իր բուհում (առայժմ) ինքնակազմակերպվել են ու դիմել են դասադուլի: Գնահատելի է, որ առանձին դեպքերում առանձին դասախոսներ ուսանողների այդ որոշումը խրախուսել են, եղել է դեպք, որ նաև միացել են (գործադուլ՝ այս դեպքում), ի հակադրություն որոշ բուհերի նիկոլապաշտ ու ստահաը դասախոԶների կամ բուհական թրքաբարո որոշ «ղեկավարների»:

Առանձնահատուկ երևույթ է դպրոցների (բարձր դասարանցիների, իհարկե) միանալը դասադուլին: Սա չափազանց կարևոր է ու կարևոր է, որ այն տարածվի:

Ինչպես կարևոր է, որ բողոքի ալիք բարձրանա նաև մարզերում: Ու հատկապես մարզկենտրոններում, որտեղ կան բուհեր ու բուհական մասնաճյուղեր, էական նշանակություն է ստանում հենց ուսանողության, երիտասարդության ակտիվությունը:

Դիտարկում 5

Այս օրերին իրենց ենիչերաբարո էությունը դրսևորած «ոստիկանները», իդենտիֆիկացվելուց հետո, իրենց տնեցիներով հանդերձ, պետք է դառնան հանրային պարսավանքի ու ատելության ցուցադրական դրսևորման թիրախ: Խոսքն ամենևին էլ ֆիզիկական բռնության մասին չէ, այլ հենց՝ պարսավանքի ու խայտառակելու:

Տարբերակ է, օրինակ, դրանց մեքենայի (եթե ունեն) վրա չմաքրվող ներկով գրել՝ «թուրք», «երեխա խեղդող», «նիկոլի շուն» և այլն, իրենց բնակարանի դռան (դարպասի) վրա ուժեղ սոսնձով փակցնել համապատասխան պաստառ, նկարել այդ ամենը ու հանրայնացնել: Ամոթանք տալ նրանց հարազատներին, կանանց, ծնողներին, ազգականներին:

Հրապարակել իդենտիֆիկացվածների բնակության հասցեն, թող հարևաններն էլ իմանան, թե ինչ վտանգավոր հանցագործ է ապրում իրենց կողքի բակում (շենքում, մուտքում, բնակարանում):

Դիտարկում 6 կամ՝ «համար» ու «հետևից»

Մի գրառման տակ մեկը Հանրապետության հրապարակում հավաքվող հայրենակիցների վերաբերյալ նշել էր, թե՝ որ «գնան ելույթ ունեցողների ետևից...» այս կլինի, այն կլինի: Դա, գործնականում քողարկված կամ ոչ էլ քողարկված նիկոլական քարոզ է, որի նպատակը պարզ է՝ մարդկանց ապակողմնորոշել, հետ պահել բողոքի ալիքին միանալուց: Սա առանձին դիտարկման նյութ է: Չշեղվեմ:

Հիմնական հարցը կամ երևույթը, գոնե այս 4 օրվա մեջ իմ աչքի տեսածով, ընկալածով, այն է, որ հրապարակում հավաքված մարդիկ այդտեղ եկել են ոչ թե ինչ-որ մեկին հետևելով կամ ինչ-որ մի ուժի համար, այլ որովհետև բողոք ու ցասում ունեն, պահանջ ու անելիք ունեն:

Եթե կուզեք, իրավիճակի էական նրբությունն այն է, որ ոչ թե քաղաքական գործիչները կամ ուժերն են մարդկանց «բերել» հրապարակ, այլ հրապարակներում հավաքված մարդիկ են քաղաքական ուժերին, գործիչներին «բերման ենթարկել» հրապարակ:

Մարդիկ եկել, գալիս ու գալու են իրենց զավակների ապագայի, երկիր ու այդ երկրում ապագա ունենալու ՀԱՄԱՐ:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ո՛ւմ հետևից են եկել, ապա ասեմ՝ եկել են կոնկրետ ստահակի հետևից՝ առնվազն իշխանությունից հեռացնելու համար:

Այնպես որ, ժողովրդի վրա կրակելու մասին հաչացող «պեռվի կռուգ» նիկոլաշները թող չկասկածեն՝ իրենց հետևից էլ են գալու:

Դիտարկում 7

ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՏՈՐԱԾ Է

Մի երկու օր առաջ հաղորդեցին, որ 200 զոհ կա ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, էն թուրքի լամուկն էլ ասաց, թե՝ քաղաքացիական բնակչությանը բան չի սպառնում ու... վե՛րջ, համարյա բոլորը լռեցին: Ոմանք համարում են, թե ինչ հաղորդեցին՝ էդպես էլ կա, մյուսները շփոթահար են, բան չեն ասում, երրորդները չգիտեն, թե որտեղ գտնեն իրենց հարազատներին, չգիտեն՝ ո՞ղջ են, թե մեռած, ու՞ր են, ուր չեն...

Արցախի տարածքը, գրեթե ամբողջությամբ, թշնամական ուժերի վերահսկողության տակ է: Էն, որ ասում են՝ «բանակցություն»-բան, էդ ապուշություն է ու ինքնախաբեություն: Դանակը վզին դրած, ատրճանակը գլխին դեմ տված բանակցությունը ո՞րն է: Ասում են՝ զինաթափվեք, զինաթափվում են...

Ժողովուրդ, եթե դեռ կան շհասկացողներ, տասնյակ ու տասնյակ գյուղեր Արցախում հայաթափվե՛լ են: Մարդիկ կամ իրենց տներում են արդեն սպանվել, հոշոտվել, մորթվել, կամ սար ու չոլ են ընկել, թուրքերն էլ հետևներից ընկած, ում բռնում են՝ սպանում են: թուրքավարի են սպանում, հոշոտելով: Այսպես ասած՝ «մաքրում» են Արցախը հայերից, բնաջնջում են:

Իսկ Հայաստան կոչվող պետության ղեկավար հորջորջվողը, ում ձեռքին են բանակը, ոստիկանությունը, ուժային լծակներն ու հնարավորությունները, ուրախ-զվարթ, հրճվանքով, թուրքի հետ պայմանավորված, հետևում է Արցախի հայության ցեղասպանությանը, նպատակային տորպեդահարում է անգամ միջազգային ատյաններում ինչ-որ կերպ գոնե էդ ցեղասպանության մասին բարձրաձայնելու փորձերը: Իսկ Հայաստանի ղեկավար համարվողը բացեիբաց հայտարարում է, որ կկրակի... հայերի վրա: Ու դրա անունը դնում է՝ չներքաշվեցի պատերազմի մեջ, հանուն... ինքնիշխանության:

Եթե կան չհասկացողներ, նա բացեիբաց ծաղրում, հռհռում, խնդում է բոլորիս վրա, մեր վշտի ու կորստի վրա: Հասկացա՞ք:

Էս է, սրա մասին է պետք աղաղակել: Ու սրա համար է պետք էդ անասունին ու իր թափոնին հեռացնել իշխանությունից, ազատագրել Հայաստանը:

Էսօր դեռ շանս կա: Վաղը արդեն Սյունիքի, սյունեցիների կոտորածի մասին են լուրերը լինելու, Վայքի ու Գեղարքունիքի:

Ու էդ վիճակում մարդ կա, որ դեռ երկմտում է՝ ելնի՞ փողոց, թե՞ չելնի...

Դիտարկում 8

«Բա ո՞ւր են մտավորականները»

Դե, հայտնի բան է. բավական է փողոցային նկատելի ակտիվություն լինի, նշմարվի բողոքի ալիք, հրապարակում 15-20 հազար, 30 հազար մարդ հավաքվի, անմիջապես սկսվում է համացանցային, կներեք՝ «ՍՌԱՉԸ»:

Օրինակ, «էս ի՜նչ ելույթներ են... էս ի՜նչ ելույթ ունեցողներ են... Տո դուք ձեր ծրագիրն ասեք..., բա հետո ի՞նչ եք անելու...», և այդպես շարունակ:

Տարածված «սռաչային» թեմա է, եթե ոչ՝ մտակաղապար, բոլորիդ հանրածանոթ՝ «ԲԱ Ո՞ՒՐ ԵՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ...«:

Այն, որ կան մշտապես իշխանության, կներեք՝ «ոռը մտած» ու հարմարավետ էնտեղ տեղավորվող «արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ», էդ փաստ է: Նրանցից իզուր էլ բան եք պահանջում:

Բայց բավական է մեկն ասի՝ «բա ո՞ւր են մտավորականները», սկսվում է համատարած «սռաչը» անխտիր բոլորին ուղղված քֆուր-քաֆարով, բանով: Էս «սռաչի» հետ երևի միայն կարող է մրցակցել «արա, դե հայերը դավաճան են...», «արա, դե հայերը պիտի պետություն չունենան»-ի կարգի էշությունները: Չշեղվեմ սակայն:

Ինչո՞ւ եմ ասում, որ մտավորականներին ընդհանրական ուղղված պարսավանքը «սռաչ» է:

Բանն այն է, որ, օրինակ, կոնկրետ այս համաժողովրդական ընդվզման օրերին բազմաթիվ մտավորականների եմ տեսել հրապարակում, փողոցներ փակելու, անհնազանդության ակցիաների մասնակիցների շարքերում, թե՛ հարթակում, թե՛ քաղաքացիների բազմության մեջ, թե՛ հրապարակային (ֆեյսբուքներում, այսպես ասած) դիրքորոշումը հստակ արտահայտողների:

Նշեմ իմ տեսած, ճանաչած մտավորականներին, որոնց այս օրերին տեսել եմ կամ դիրքորոշում են հայտնել. գրականագետ, իմ հրաշալի դասախոս Սերժ Սրապիոնյան, արևելագետ, շատերիս սիրելի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյան, մշակութային գործիչ Սամվել Հարոյան, Կարո Վարդանյան, ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանց, դերասան ու պարզապես լավ մարդ Արման Նավասարդյան, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյան, բանաստեղծ Հուսիկ Արա, դիրիժոր Հարություն Արզումանյան...

Բա իրենք ո՞վ են, եթե ոչ՝ հենց ՄՏԱՎՈՐԱԿԱՆ:

Հարգելիներս, այն ինչ կատարվում է, «քաղաքական պայքար» չէ դասական ընկալմամբ: Սա գոյության պայքար է, սա ազգային տեսակի պայքար է, սա մարդ լինելու ու մարդ մնալու բնական տարազատում է: Ամեն մեկը ինքն է որոշում, ինքն է ընտրում, թե ինչ անի, որտեղ լինի: Հիմա ես թվարկեցի իմ իմացած մտավորականներին: Բայց հաստատ ուրիշներն էլ կան, որոնց ես չեմ տեսել կամ չեմ ճանաչում: Բայց եթե տեսնում եք, էլ որպես ի՞նչ եք ասում՝ «բա ո՞ւր են մտավորականները»:

Մտավորականները հրապարակում են, իրենց ժողովրդի հետ: Իսկ մնացածները, որ «տաքուկ» տեղավորվել են վերը հիշատակված տեղում կամ «տակներն անում են»՝ հրապարակի մասին լսելիս, որ վախենում են կարծիք ու դիրքորոշում արտահայտել, կներեք, դրանք ի՞նչ մարդահեսաբումն են, որ մի հատ էլ մտավորական համարվեն:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 4606

Մեկնաբանություններ