Հիվանդն ընդունվել էր գինեկոլոգիական բաժանմունք գանգատվելով որովայնի ստորին հատվածի ցավերից:
Հետազոտումից հետո ախտորոշվեց արգանդի բազմահանգույց միոմա:
Հիվանդը խնդրեց, որ արգանդը պահպանվի:
Շնորհիվ վիրահատող բժիշկ, գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, գլխավոր գինեկոլոգ Աշոտ Ամիրբարի Սարգսյանի և ասիստենտ, գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Աշոտի Սարգսյանի հմտության, շուրջ 2,5 ժամ տևած վիրահատության ընդացքում հեռացվեցին 3 մեծ և 5-ից ավելի փոքր չափի միոմատոզ հանգույցները:
Արգանդը պահպանվեց:
Վիրահատությունն անցավ առանց բարդությունների:
Հետվիրահատական շրջանը անցել է հարթ:
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ