Վարդենիսում Սևանա լճի գլխին ոչ արտոնված աղբավայր են գոյացրել։ Աղբը վառում են, ինչի պատճառով մթնոլորտային օդն աղտոտող նյութեր են արտանետվում։
Կեղտոտվում են նաև մակերևութային և ստորերկրյա ջրերը։ Ամենուրեք քամին տարածում է օդում թռչող ցելոֆանները, իսկ առուների և ձնհալոցի ջրատարները լցվում են պլաստիկով։
Աղբավայրը, ըստ «Թափոնների մասին» օրենքի, վարչական տարածքի սահմաններում չհսկվող է և չարտոնագրված։
Իսկ եթե չկա համապատասխան թույլտվություն, ապա տվյալ աղբավայրը ենթակա է վերացման (լիկվիդացման)։
Ահազանգը`
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ
Լրագրող,
«Էկո-մեդիայի» համահիմնադիր