Վերջին օրերին պատմության դասագրքերի բովանդակության քննադատությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում հայտարարել է հետևյալը․ «Մենք պետք է ունենանք ամբողջությամբ նոր դասագրքեր, և պատմությունը դրանց շարքում է։ Եվ քանի որ պատմության մասով էապես է փոխվել, ինչպես վարչապետը նշեց՝ մենք հայեցակարգային փոփոխության կարիք ունենք, որ մեր պետության շուրջ կառուցենք մեր կրթությունը։ Այդ իմաստով՝ պատմությունն այն առանցքային առարկաներից է, որ պետք է իրականացվի այդ փոփոխությունը»։
Այ այսպես՝ պարտադիր հղումով վարչապետին:
Իսկ մեր երեխաներին լաբորատորիայի ճագարների տեղ դնելն ու քաղաքական այլանդակ և մանիպուլատիվ ստահակությունը որպես «թավշյա հեղափոխություն» հրամցնելն անպատի՞ժ է մնալու, տիկին նախարար, թե՞ նոր դասագրքերի update-ը ենթադրում է նաև «խաղաղության օրակարգի» հրամցնում․մեր երեխաներին:
Առաջին հերթին պատասխան են տալու այդ դասագրքերը հեղինակած պատմաբանները, երկրորդ հերթին՝ իրենց հետ միասին ԿԳՄՍ կոչվածը:
Հայկ Դեմոյան