38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հոգեբանական անալիզի կարիք կա

Հոգեբանական անալիզի կարիք կա
08.04.2023 | 19:08

Հազարամյա հասարակական կյանքի հիմնական օրինաչափություններից մեկը կայանում է նրանում, որ ավելի հզորի գոյաբանական ճնշման տակ նրա հակառակորդները, անկախ նրանից, թե նախկինում իրենք ինչ հարաբերություններ են ունեցել իրար հետ, թշնամական, թե նորմալ, միավորվում են՝ էկզիստենցիալ սպառնալիքին միասին հակահարված տալու համար։

Այս երևույթի հիմքում ընկած է այն պարզ հանգամանքը, որ կյանքն ամենաթանկն է մարդկանց համար, և այն փրկելու միակ ռացիոնալ ճանապարհը ուժերի միավորումն է ու հնարավոր բոլոր միջոցներով ուժեղանալը, ներառյալ՝ հզոր դաշնակիցներ կամ էլ, ծայրահեղ դեպքում, հովանավորներ փնտրելով։

Այս երևույթի վառ օրինակը տեղի է ունենում մեր աչքերի առաջ, երբ իրար հետ ահռելի պատմական, ինչպես նաև պոտենցիալ հակասություններ ունեցող Ռուսաստանն ու Չինաստանը իրենց ուժերը միավորում են Արևմուտքի էկզիստենցիալ սպառնալիքների ներքո՝ նպատակ ունենալով միաբևեռ աշխարհը դարձնել բազմաբևեռ։

Իսկ եթե էկզիստենցիալ սպառնալիքի իրական լինելու դեպքում էլ տուժող թույլ կողմերի մոտ ուժերի միավորումը ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունենում, ապա դա խոսում է այն մասին, որ այդ չմիավորվող մարդկանց համար մի այլ արժեք կա, որն իրենց կյանքից թանկ է։

Նման տիպական դեպք է նաև մեր ներկա վիճակը, ոչ միայն իր պարզունակ պառակտվածությամբ, այլ նաև ուժերը գոնե ինչ-որ ձևով միավորելու տենդենցի բացակայությամբ։

Իհարկե, պատմության մեջ եղել են եզակի անհատներ, որոնք իրենց պատիվը կյանքից թանկ են գնահատել, բայց նման երևութները անձ մակարդակից վերև չեն բարձրացել։

Նման անսովոր երևույթը, երբ մարդ արարածը կամ, առավել ևս, մարդկանց մեծ խումբը կարող է ինչ-որ մի անհայտ բան իր կյանքից թանկ գնահատել, կարող է լինել նաև անհատական կամ կոլեկտիվ թույլ հոգեբանությունից բխող պարզունակ սխալը։

Չէ՞ որ շատ հաճախ թույլն առաջնորդվում է վախի ու հույսի վրա հիմնված խառը և իրեն պատասխանատվությունից հեռու պահող մոտեցումով կամ էլ, ծայրահեղ ահռելի վտանգի դեպքում, տրամաբանական քայլերին փոխարինելու են գալիս նրա անիմաստ թպրտոցները, իսկ ամենավերջում՝ անտարբերությունը։

Նման վիճակը ու դրա հետ կապված պրոբլեմները հասկանալու համար նաև լուրջ հոգեբանական անալիզի կարիքը կա, բայց որը ինչ-ինչ պատճառներով ուշանում է. երևի մեր պրոֆեսիոնալ հոգեբանները ևս ավելի կարևոր պրոբլեմներ ունեն։

Պավել Բարսեղյան

Տեխնիկական գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 4600

Մեկնաբանություններ