38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ո՞րն է գումար, ռեսուրս և ժամանակ ծախսելու իմաստը

Ո՞րն է գումար, ռեսուրս և ժամանակ ծախսելու իմաստը
30.03.2023 | 22:07

«Եթե ճապոնացիները կարողացել են սակուրան, որը տեսակով բալենի է ծաղկելը ստանան, պտուղը չստանան, վստահամար նույնը մենք կարող ենք անել ծիրանենու հետ»։
Այս «հանճարեղ» միտքը պատկանում է Երևանի փոխքաղաքապետ Ավինյանին:
Հարց է ծագում՝ ո՞րն է գումար, ռեսուրս և ժամանակ ծախսելու իմաստը նման փորձարարություններ անելու համար։ Մի՞թե Երևանում բոլոր խնդիրները լուծված են, կամ արդյոք չկա՞ն մասնագիտական գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք կարող են այս խնդիրը պարզել։ Պարզվում է՝ դեռ կան, գոյատևում են, բայց ծառահատման և ծառատնկման հարցում նրանց կարծիքը ոչ ոք չի էլ հարցրել։
Մինչդեռ բնակավայրերի, հատկապես խոշոր քաղաքների, առավել ևս մայրաքաղաքների կանաչապատման հարցը նաև լուրջ գիտատար գործընթաց է։ Նման հարցերով ամբողջ ոլորտային գիտահետազոտական ինստիտուտները պետք է աշխատեն կամ ներգրավվեն, որոնք նախագծի մշակման ընթացքում կարծիքներ են փոխանակում և համադրում, շատ դեպքերում հաշվի է առնվում նաև միջազգային համադրելի ու վերաբերելի փորձը։
Ճիշտ այդպես է ժամանակին իրականացվել Երևանի կանաչապատման ծրագիրը՝ հաշվի են առել թե՛ բնակլիմայական պայմանները, թե՛ էկոլոգիան, թե՛ դիրքը, թե՛ քաղաքաշինական առանձնահատկությունները։
Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ Երևանի գրեթե բոլոր փողոցների (նույնիսկ ամենածայրամասային և երկրորդական) մայթերի եզրերը կանաչապատման համար նախատեսված տարածք ունեն, և բոլոր ճանապարհների եզրերին տնկված են ծառեռ։ Դա արվել է հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը չոր, խիստ կոնտինենտալ (շոգ ամառներ, ցուրտ ձմեռներ), կիսաանապատային կլիմայով (փոշոտ) քաղաք է։
Ըստ նախագծի՝ ճանապարհների եզրերին տնկված ծառեռը պետք է լուծեին միանգամից մի քանի խնդիր, շոգ եղանակին ապահովեին ստվեր և խոնավություն, կլանեին փոշին և թթվածնով հագեցնեին մայրաքաղաքի աղտոտված օդը։
Տնկման համար ընտրվել են այն ծառատեսակները, որոնք լավագույնս կարող են լուծել առկա խնդիրները։ Օրինակ՝ երևանյան փողոցներում հաճախ հանդիպող թեղին համարվում է աշխարհի ամենալավ փոշի կլանող ծառատեսակը։ Արդեն ոչ այնքան շատ հանդիպող կաղնին (90-ականներին դրանք զանգվածաբար հատվեցին ջեռուցման և այլ նպատակներով) ամենակենսունակ, երկարակյաց և սաղարթախիտ ծառերից է։ Կաղնիները մայրաքաղաքի մայթերում ապահովում էին ստվերային մեծ տարածք և խոնավություն։
Ընդհանրապես, Երևանի կանաչապատման նախագծերում նախապատվությունը տրվել է սաղարթախիտ ծառերին՝ թխկի, թեղի, կաղնի, հացենի. դրանք լավագույնս են լուծում ստվերի և խոնավացման, փոշեկլանման խնդիրները։ Սաղարթախիտ ծառերը նաև ավելի շատ թթվածին են արտադրում։
Իսկ եթե իրոք միջազգային լավագույն փորձն էին ուզում ընդօրինակել, ապա պետք էր ուսումնասիրել Երևանի նման կլիմայական պայմաններ ունեցող քաղաքների փորձը, մասնավորապես չոր, փոշոտ և շոգ ամառներ ունեցող քաղաքների օրինակը։

Հայկ Գրիգորյան
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ,
փաստաբան

Դիտվել է՝ 8107

Մեկնաբանություններ