38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կառավարությունը բացարձակապես անտարբեր է եկամուտների, թոշակների, նպաստների արժեզրկման հարցում

Կառավարությունը բացարձակապես անտարբեր է եկամուտների, թոշակների, նպաստների արժեզրկման հարցում
24.03.2023 | 20:25

Կառավարման ցանկացած մոդելով երկրում տնտեսվարողների և բնակչության եկամուտների ինդեքսացիան սպասված, պլանավորված եկամուտների կորստի փոխհատուցումն է, երբ որոշակի համամասնությամբ փոխհատուցվում են այս կամ այն պրոցեսից կրած վնասները: Սոցիալական բնագավառում ինդեքսացիան ինֆլյացիան գնաճի պայմաններում բնակչության եկամուտների որոշակի բարձրացումն է՝ գրանցված գնաճի համապատասխան համամասնությամբ: Կառավարման այդ գործիքի կիրառումը, մի կողմից, քաղաքացիների եկամուտները պաշտպանելն է գնաճի անկառավարելի մակարդակից, մյուս կողմից, սուղ եկամուտ ունեցողներին, հիմնականում նպաստառու անձանց աջակցելն է սպառողական բարիքների նվազագույն չափաքանակների կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ հայթաթելու հարցում:

Տնտեսագիտական այս կատեգորիան, անկասկած, բացառիկ է նրանով, որ նկարագրում է իշխանության իրական վերաբերմունքը նրան ընտրած քաղաքացիների նկատմամբ։ Փորձենք մի քիչ ավելի պարզ և հասկանալի լեզվով նկարագրել այդ գործընթացը, որպեսզի նույնիսկ ոչ տնտեսագետ մարդիկ հասկանան, գիտակցեն և գուցե նաև պահանջեն ինդեքսավորում։

Ինդեքսավորումը լատիներեն index բառն է ,որը նշանակում է ցուցակ, ռեեստր և իրենից ներկայացնում է գնաճի, ինֆլյացիայի դեմ միջոցառում, որով քաղաքացիների թոշակների, աշխատավարձերի, ավանդների, պայմանագրերի արժեքների մեծությունը կապում է գների ինդեքսի հետ, այսինքն, եթե տեղի է ունենում ինֆլյացիա, ապա պետությունը գների աճի որոշակի տոկոսի չափով կատարում է թվարկված մեծությունների փոխհատուցում՝ սեփական միջոցների հաշվին։ Ինչու՞ է կատարվում ինդեքսավորումը: Այն կատարվում է բնակչության գնողունակ պահանջարկի պահպանման և խնայողությունների կորուստը կանխելու նպատակով։ Առավել պարզ՝ դա պետական միջոցառում է բնակչության աշխատավարձը ապրանքների և ծառայությունների գների աճին համապատասխանեցնելու համար։

Քանի որ նախնական տնտեսագիտական բացատրությունը տրվեց, վերադառնանք պրակտիկային։ Փորձենք մտովի մի քանի համեստ հարց տալ։

Հարց 1.Կա՞ արդյոք ինֆլյացիա կամ հիպերինֆլյացիա Հայաստանի հանրապետությունում:

Պատասխան. այո, կա, և այն ազգային վիճակագրական ծառայության հաշվետու զեկույցում ֆիքսվել է մոտ 9 տոկոս։ Ուշադրություն պետք է դարձնել, որ դա միջինացված տոկոսադրույք է և չի արտահայտում սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության ապրանքների մասով գնաճը, որը որոշ հիշատակված խմբերում կազմել է 30-45 տոկոս։

Հարց 2. Կատարվու՞մ է արդյոք ինդեքսավորում ՀՀ կառավարության կողմից։ Պատասխան. չի կատարվում։ Հայաստանում գործում է աշխատավարձերի նվազագույն շեմի և կենսաթոշակների բարձրացման օրենսդրական գործիքակազմը, ինչը բավարար չէ գնաճի վնասները փոխհատուցելու համար։

Հարց 3. եթե Հայաստանի հանրապետությունում կա ակնհայտ, խիստ վտանգավոր ինֆլյացիա, որի արդյունքում հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձերը, թոշակները, նպաստները, խնայողությունները օր-օրի մաշվում են, արդյունքում ընկնում է տնտեսության մեջ գնողունակ պահանջարկը, ապա ինչու՞ ՀՀ կառավարությունը չի իրականացնում ինդեքսավորում: Պատասխանները երկուսն են. ա) որովհետև կառավարությունը տնտեսագիտության տեսակետից ապիկար է և չունի տնտեսագիտական գիտելիքների համապատասխան պաշար տնտեսական, սոցիալական այդ հարցը ընկալելու և օրենսդրական փոփոխություններ կատարելու համար.

բ) որովհետև կառավարությունը բացարձակապես անտարբեր է եկամուտների, թոշակների, նպաստների արժեզրկման և թոշակառուների սովահար գոյության փաստի հարցում:

Հետաքրքիրն ու զավեշտը, նաև ցինիզմը այն աստիճանի են, որ անընդհատ կառավարություն կոչվածի նիստերի ժամանակ մարդամեկը խոսում է ինչ-որ աճերից, ինչ-ինչ ֆանտաստիկ թվեր է ներկայացնում, չգիտակցելով, որ ինդեքսավորումը նաև իր անձնական շահերից է բխում։ Թե՞աշխատավարձի բարձրացումը նրան այլևս չի հետաքրքրում։

Իհարկե, այս ապիկարների հակաժողովրդական տնտեսական քաղաքականության մասին կարելի է անվերջ գրել, բայց պետք է նաև լուծումներ առաջադրել։ Ո՞րն է լուծման ճանապարհը: Պետք է վերականգնել արհեստակցական միությունները, որոնք ամբողջ աշխարհում իշխանության հետ ուշադրության կենտրոնում են պահում ինդեքսավորումը։ Ցավոք, այդ միությունները Հայաստանում վերացվել են, ուստի այդ աշխատանքը պետք է փորձեն կատարել քաղաքական կուսակցությունների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված մարդիկ. ի վերջո, նրանք չեն ընտրվել միայն աղբ հեռացնելու, վերելակների կամ ավտոբուսների երկարության թեմայով խոսելու համար։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 9494

Մեկնաբանություններ