Սիլվա Կապուտիկյանի հարկն այսօր ջերմացավ մեր ժամանակների մեծ բանաստեղծ, բառի բուն իմաստով գեղագետ անհատ, հրապարակախոս, «Գրական թերթ» և «Հայրենիքի ձայն» սպասված թերթերի խմբագիր, իր ժամանակին գույն ու հևք տվող գործիչ Վահագն Դավթյանի երեկոյով։
Բանախոսներ Սեյրանուհի Գեղամյանը, Սասուն Պասկևիչյանը, Սիլվա Յուզբաշյանը, Խաչիկ Մանուկյանը, Պետրոս Դեմիրճյանը և Կորյուն Առաքելյանը գնահատեցին նրա վաստակը, հուզիչ դրվագներ պատմեցին բանաստեղծի կյանքից, Մառլենա Սիմոնյանը, Սիլվա Յուզբաշյանը և «Հայ ասպետ» դպրոցից մի սան ասմունքեցին ուշագրավ պատառիկներ, իսկ տ/թ վարիչ Արմենուհի Դեմիրճյանը ներկայացրեց Դավթյանի և Կապուտիկյանի մտերմությունը փաստող դրվագներ։
Դավթյանի խոսքերով երգեր հնչեցրին սոպրանո Ստեֆանի Քոչարյանը և կիթառահար Ռուբեն Բագրատունին։
Մենք պատրաստ ենք նման երեկոներ նախապատրաստել նաև մեծ դահլիճների համար, որպեսզի ազգի մեծ բանաստեղծների խոսքը լսելի դառնա ընդհանուր հանրությանը։
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան