Պետք է լուծենք բոլոր կողմերից ընկալված լինելու բարդագույն խնդիրը։ Մենք պետք է լուծենք խնդիրը, որ Արևմուտքը ըմբռնումով վերաբերվի մեր՝ այլ անվտանգային համակարգում լինելու փաստին կամ մեր և Իրանի խորացված հարաբերություններին, այնպես, ինչպես և ՌԴ-ն ընմբռնումով վերաբերվի մեր և Արևմուտքի լավ հարաբերություններին՝ գոնե այն պատճառով, որ մեր ժողովրդի շուրջ կեսն ապրում է այնտեղ։
Նկարագրվածը շատ բարդ խնդիր է, բայց՝ միանգամայն լուծելի։ Մանավանդ, որ 27 տարի այս կամ այն հաջողությամբ դա կարողացել ենք անել։ Անելիք շատ կա, բայց մինչ այդ պետք է ձևակերպենք մեր ընտրությունը. Հայաստանում կա'մ կհաղթի պետական մտածողությունը, կա'մ Ալիևը։