38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կոռումպացված օլիգարխի գործունեությունը մեր երկրում պետք է կասեցվի. Տիգրան Աթանեսյան

Կոռումպացված օլիգարխի գործունեությունը մեր երկրում պետք է կասեցվի. Տիգրան Աթանեսյան
01.06.2022 | 11:32

Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան հիմնադրամը լուծարելու և որպես դրա անմիջական հետևանք դրա գործակալական ցանցի պետականաքանդ գործունեությունը կասեցնելու համար հայցադիմումը նախապատրաստելիս, ձեռքբերված մի շարք կարևոր փաստաթղթերով հաստատվում են պարզապես խայտառակ փաստեր:


Այսպես. ինչպես նախկինում նշել էի, ներկայումս Երևանի դատարանում քննվող մի քրեական գործով, որով մի սորոսական մեղադրվում է հայ և եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելու մեջ, պարզվել է, որ այդ անձը, մինչև սորոսական դառնալը, ունեցել է բավականին դրական կարծիք Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ թե վարվող քաղաքականության մասին, թե հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին:


Սորոսական դառնալուց հետո, այն է՝ սորոսի հիմնադրամից առաջին դրամաշնորհը ստանալուն պես, այդ անձը 180 աստիճանով փոխում է իր կարծիքը և օգտագործելով տարբեր հարթակներ, սկսում է թշնամանք քարոզել երկու ժողովուրդների միջև: Առաջին անգամ նա դա անում է 2019 թվականին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (OSCE) համագումարում, իսկ այնուհետև՝ Իրաքում գործող եզդիական ամենախոշոր լրատվական գործակալության միջոցով: Նա հայտարարում է, որ Հայաստանում եզդիներին պարզապես սպանում են, ահաբեկում, ունեզրկում, չի դասավանդվում եզդիերեն լեզուն (պետք է նշել, որ Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ եզդիերենը դասավանդվում է դպրոցներում), չկան եզդիական հոգևոր և մշակութային կենտրոններ և նմանատիպ մի շարք այլ զառանցանքներ:


Հետաքրքիր է, որ նախաքննության ընթացքում հարցաքննված բազմաթիվ եզդիներ՝ մտավորականից մինչև սովորական մշակ, ոչ միայն հերքում են այս անհեթեթությունը, այլ նաև պնդում, որ Հայաստանը իրենց տունն է, իրենց Հայրենիքը, որ իրենք ունեն ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքները, որ անգամ իրենց խնդիրները ավելի արագ են լուծվում, քան հայերինը, որ հայերը իրենց եղբայրներն են, որ իրենց որդիները զոհվել են այս երկրի համար և այլն, այսինքն` այն, ինչ գիտեն բոլոր նորմալ մարդիկ այս երկրում: Իսկ ի՞նչ է ասում այդ սորոսականը ԱԱԾ քննիչին: Դուք չեք հավատա, նա ասում է, որ սուտ է ասել, և դա նրա իրավապաշտպան գործունեության մասն է: Դուք ավելի կզարմանաք, եթե ասեմ, որ գործով հարցաքննված այլ սորոսականներ ևս պնդում են, որ այդ սորոսականը ստել է, բայց դա համարում են նորմալ՝ իրավապաշտպան գործունեության մի մաս:


Պատկերացրեք, նրանք սերմանում են թշնամություն երկու եղբայրական ժողովուրդների միջև, ինչը կարող է բերել արյունահեղության և աղետալի հետևանքների թե հայերի, թե եզդիների համար, և <անմեղ> դեմքով ասում՝ դե ի՞նչ անենք, դա մեր <իրավապաշտպան> գործունեության մասն է: Վերադառնալով այդ սորոսականի կյանքի տխուր ոդիսականին նշեմ, որ քրեական գործի քննության ընթացքում հայտնի է եղել ընդամենը մեկ ստացված դրամաշնորհի մասին, սակայն նա արդեն դրանց քանակը հասցրել է երեքի: Պարզապես սարսափելի է մտածել, թե էլ ինչեր կարող են արած լինել այդ դրամաշնորհներով:
Էլ ավելի սարսափելի է մտածել, թե կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից Հայաստանում պաշտոնապես ծախսված 63 միլիոն ԱՄՆ դոլարը կամ դրա մի մասը, ինչ ազգակործան նպատակների համար են ծառայել, եթե այս մի փոքրիկ սորոսականին հաջողվել է աշխարհով մեկ ստվեր գցել եղբայրական ժողովուրդների հարաբերությունների վրա կամ դրանց մասին ստեղծել թերի կարծիք:


Սորոսի հիմնադրամի ֆինանսավորման շրջանակներում կատարված այս արարքը միանգամայն բավարար է եզրահանգելու, որ կոռումպացված օլիգարխի գործունեությունը մեր երկրում պետք է կասեցվի և դա պետք է արվի օր առաջ՝ օրենքի տառի խստագույն պահպանմամբ: Հայցադիմումը շուտով կլինի դատարանում, և մենք պահանջելու ենք դատարանից կիրառել հայցի ապահովման միջոց՝ անհապաղ կասեցնել սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում՝ մինչև դրա վերջնական լուծարումը:

Դիտվել է՝ 9821

Մեկնաբանություններ