Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արման Թաթոյան. Այն ամենը, ինչի մասին զգուշացրել եմ, այս մեկ տարում կատարվել է

Արման Թաթոյան. Այն ամենը, ինչի մասին զգուշացրել եմ, այս մեկ տարում կատարվել է
08.05.2022 | 13:48

ՀՀ բարձրաստիճան տարբեր ղեկավար պաշտոնյաներ արդարացրել ու օրինականացրել են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները, արել ու շարունակում են անել Հայաստանի տարածքային իրավազորությունը Ադրբեջանին զիջող պաշտոնական հայտարարություններ:


Այս հայտարարությունները պետք է զրկվեն լեգիտիմությունից և չեն կարող դրվել մեր ժողովրդի շահերի պաշտպանության հիմքում, քանի որ առնվազն`
1) Արվել են քաղաքական կամ անձնական նեղ շահերի համար` իրենց նկատմամբ դժգոհություն առաջ չբերելու կամ սեփական սխալները կոծկելու նպատակով: Չունեն մասնագիտական հիմքեր:
2) Ավերում են Հայաստանի անվտանգության համակարգը, ստեղծել են իրական վտանգներ Հայաստանի ու Արցախի բնակչության կյանքի և մյուս կենսական իրավունքների համար:
3) Խոչընդոտում են Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությունը միջազգային ասպարեզում:


Հետևողականորեն անտեսվում է, որ ադրբեջանական պետական դոկտրինայում Հայաստանի զգալի մասը համարվում է «ադրբեջանական պատմական տարածք», և որ մեր նկատմամբ տարվում է ֆաշիզմի հասնող ատելության, էթնիկ ու կրոնական թշնամանքի քաղաքականություն և այլն:
Անպաժելիության պայմաններում շարունակվում են պատերազմական հանցանքները:
Պատերազմի ավարտից հետո միջազգային հանրությունից թաքցվել են ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը: Այդ փաստերը թաքցվել են նաև ներքին հանրությունից ու Սփյուռքից:


Լուրջ ճնշումների են ենթարկվել ու շարունակում են ենթարկվել այդ փաստերը բարձրաձայնողները: Տեղի է ունենում պարզապես ինֆորմացիոն բլոկադա:
Կառավարությունն ավելի ուշ դատապարտելի կերպով առաջ քաշեց «Զորքերը հայելային հետ քաշելու» Հայաստանի ու Արցախի անվտանգության համար կործանարար, մասնագիտական հիմքից զուրկ քաղաքական մոտեցումը:
Այս կերպ նաև խոցելի դարձվեցին մեր Զինված ուժերի, Սահմանապահ զորքերի և մյուս ծառայողների կյանքն ու առողջությունը։


Հետո էլ արվում են հայտարարություններ, թե ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը անիրատեսական խնդիր է, ու դա գցում են միջազգային ասպարեզ:
Այս ամենը միջազգային ասպարեզում ազատեց Ադրբեջանի ձեռքերը և հնարավորություն տվեց աշխարհը կեղծիքներով լցնելու հաշվին զբաղեցնել իր շահերի համար նպաստավոր դիրքեր:


Այո´, միջազգային հանրությունն անարդար գտնվեց մեր նկատմամբ, բայց, մյուս կողմից, ի՞նչ ենք ուզում արտաքին աշխարհից, երբ ինքներս ենք ձախողում մեր «տնային աշխատանքը» և այնպես ենք անում, որ զրկվենք միջազգային անհրաժեշտ պաշտպանությունից ու հայտնվենք աշխարհաքաղաքական շահերի հորձանուտի մեջ:

Դիտվել է՝ 9298

Մեկնաբանություններ