Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 51 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին՝ տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։