Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումն» այսօրվա բողոքի ակցիաները սկսել է Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքից։
Ցուցարարները նախատեսում էին շրջափակել կառավարության 3-րդ մասնաշենքը, սակայն ոստիկաններն այստեղ մեծ պատ են կազմել և թույլ չտվեցին ցուցարարներին մոտենալ շենքին։ Կան բերման ենթարկվածներ։ Շարժման անդամները երեկվա հանրահավաքի ընթացքում հայտարարեցին, որ այսօրվա ակցիաները սկսելուն են կառավարության 3-րդ մասնաշենքը շրջափակելով, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքն այնտեղ։
Ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի 25 մասնակցի։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը փոխանցեց, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։