Փարիզում սիրահար զույգերն ավանդույթ ունեն՝ քաղաքի կամուրջներից մեկի վրա կախել խորհրդանշական կողպեք: Փարիզում կա ավելի քան 700 հազար կողպեք՝ գրում է The Guardian-ը: Փարիզի նոր քաղաքապետ Անն Իդալգոն որոշել է կամուրջներն ազատել այդ խորհրդանիշներից, որոնց ավելորդ քաշը կարող է աղետի հանգեցնել: Իսկ «հարաբերությունները կողպելու» համար Փարիզի քաղաքապետարանը երիտասարդ նկարիչներին և դիզայներներին առաջարկել է մայրաքաղաքում հատուկ անկյուն ստեղծել: