Վերջին 25 տարում ԱՄՆ լավագույն առաջին տիկնայք են եղել Բարբարա Բուշն ու Հիլարի Քլինթոնը՝ վկայում են NBC հեռուստաընկերության եւ Wall Street Journal-ի հարցման արդյունքները: ԱՄՆ նախկին նախագահ Բուշ ավագի տիկնոջ` Բարբարա Բուշի և Բիլ Քլինթոնի տիկնոջ՝ Հիլարի Քլինթոնի օգտին է արտահայտվել հարցվածների 27% -ը: Նրանց հաջորդում է Բարաք Օբամայի տիկինը` Միշել Օբաման, ում օգտին է արտահայտվել հարցվածների 24% -ը: Հիլարի Քլինթոնը կարող է նաև ԱՄՆ առաջին կին նախագահը դառնալ: