Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների տրամադրեց դրամաշնորհներ

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների տրամադրեց դրամաշնորհներ
11.03.2014 | 13:00

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում հանրապետության 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների տրամադրեց դրամաշնորհներ հանրային և համայնքային ծրագրեր իրականացնելու նպատակով: Վերոհիշյալ 11 աշակերտական հասարակական կազմակերպությունները ներկայացնում են հետևյալ դպրոցները. Խնձորեսկի, Արամուսի, Քուչակի, Վ. Ծաղկավանի, Ոսկետափի, Արազափի միջնակարգ, Մարտունու և Ջերմուկի ավագ, Երևանի թիվ 52 հիմնական, Ստեփանավանի «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» կրթական հաստատությունը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանը:

Այդ ծրագրի շրջանակներում անցած կիսամյակում՝ որպես ծրագրի գործարար միջոցառումների բաղկացուցիչ մաս, աշակերտները հիմնել և գործարկել էին «մինի – գործարար ընկերություններ» և նախաձեռնել էին իրական բիզնես գործառնություններ. ընտրել էին բիզնես- կառավարիչներ, կատարել էին շուկայական հետազոտություն, կազմել էին բիզնես-պլան, արտադրել էին ապրանք կամ ծառայություն, մշակել էին գովազդային և վաճառքի ռազմավարություն: Իսկ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իրականացում՝ աշակերտներն իրենց վաստակած գործարար շահույթի մի մասը հատկացրել են հանրային և համայնքային ծրագրերի նախաձեռնմանը, որոնց իրականացմանը ձեռնամուխ են եղել՝ աշակերտական գործարար ընկերությունները հասարակական կազմակերպությունների վերափոխելու միջոցով:
Ավելի քան 100 աշակերտական հասարակական կազմակերպություններ հանրային ծրագրեր իրականացնելու նպատակով կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին ներկայացրել էին իրենց հայտ-առաջարկները: Մրցույթի արդյունքում ներկայացված հայտ-առաջարկներից ընտրվեցին վերոհիշյալ 11 լավագույնները, որոնց յուրաքանչյուրին կազմակերպության կողմից շնորհվեց 120 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գրասենյակում ս.թ. մարտի 12-ին տեղի կունենա դրամաշնորհային մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինեն հաղթած աշակերտական հասարակական կազմակերպությունների նախագահները, ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ և այլ կազմակերպություններից հյուրեր:

Դիտվել է՝ 4048

Մեկնաբանություններ