38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Չի կարելի ազատության ձայնը լռեցնել, եթե չես ուզում այն ավելի բարձր հնչի

Չի կարելի ազատության ձայնը լռեցնել, եթե չես ուզում այն ավելի բարձր հնչի
24.12.2013 | 12:12

ՌԴ նախագահը նախ ազատություն շնորհեց ЮКОС-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն, ապա` Pussy Riot-ի երկու անդամներին` Մարիա Ալյոխինային և Նադեժդա Տոլոկոննիկովային: Վերջիններս ազատության մեջ հայտնվեցին երեկ` համաներմամբ: Միխայիլ Խոդորկովսկին, ով ազատազրկված էր տասը տարուց ավելի, երկու օր առաջ մամուլի ասուլիս տվեց և հայտարարեց, որ չի զբաղվելու ոչ քաղաքականությամբ, ոչ էլ բիզնեսով: Խոդորկովսկին այսուհետ իրեն տեսնում է մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում: Pussy Riot-ի աղջիկները պատրաստվում են ասուլիս տալ մի քանի օրից: Մինչ այդ Նադեժդա Տոլոկոննիկովան հայտարարել է, որ իրենց ազատությունը կապում է իշխանություների վախի հետ` այն առումով, որ Արևմուտքը կարող էր բոյկոտել Սոչիի օլիմպիադան: Տոլոկոննիկովան ասել է նաև, որ մտադիր է զբաղվել բանտարկյալների իրավունքների պաշտպանությամբ:

Վլադիմիր Պուտինը, ազատության ջատագովներին ազատազրկելով, նրանց ավելի է ուժեղացնում իրականում: Նա նոր հակառակորդներ է ձեռք բերում մարդու իրավունքների պատշպանության դաշտում: Այստեղից հետևություն`չի կարելի ազատության ձայնը լռեցնել, եթե չես ուզում այն ավելի բարձր հնչի: Այդպես է նաև մեր երկրում: Քաղբանտարկյալները ազատության մեջ հայտնվելուց հետո նոր պայքարի են լծվում: Տիգրան Առաքելյանը ներկա է բողոքի ցանկացած ակցիայի, Շանթ Հարությունյանն ավելի համառ ու անսասան է դառնում բանտում: Նա նույնիսկ չհանձնվեց հոգեբուժարանում: Ուրեմն ի՞նչ է ստանում գործող իշխանությունը, եթե 10-ից հանած 1-ի արդյունքը 11 է դառնում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ