38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Իռլանդացիները հարգում են ընտանիքը

Իռլանդացիները հարգում են ընտանիքը
22.10.2013 | 16:34

Իռլանդիան աշխարհի ամենակաթոլիկ երկրներից մեկն է: Իռլանդացիների մեծամասնությունը հավատացյալ է, ինչն ազդում է նրանց կյանքի բոլոր ոլորտների և առաջին հերթին՝ ընտանիքի վրա:

Միայն վերջերս Իռլանդիան հանրաքվեով պաշտպանեց ամուսնալուծության իրավունքը, իսկ աբորտներն այս երկրում մինչ օրս արգելված են: Դա, ինչպես նաև երկրում կոնտրացեպտիվ միջոցների տարածված չլինելն են հիմնական պատճառը, որ Իռլանդիայում բազմազավակ ընտանիքներն ավելի շատ են, քան ցանկացած այլ եվրոպական երկրում:
Չնայած ամուսնալուծությունն օրինականացված է, ընդհանուր լեզու չգտած ամուսինների մեծ մասը պաշտոնապես չի ամուսնալուծվում, այլ պարզապես սկսում է առանձին ապրել: Այդպիսի ընտանիքներում հայրերը շարունակում են կարևոր դեր խաղալ, բարոյական և նյութական առումներով աջակցում են իրենց երեխաներին, հաճախ նաև պահում են նախկին կանանց:
Իռլանդիայում տղամարդիկ մեծ սիրով ճաշեր են պատրաստում, հաճախակի գերազանցելով իրենց կանանց խոհարարական հմտություններով: Հաճախ կարելի է հանդիպել իռլանդացու, ով իր երեք երեխաներին ուղեկցում է դպրոց կամ մանկապարտեզ: Իռլանդական ավանդույթի համաձայն՝ շաբաթ օրը ընտանիքի մոր օրն է, երբ կանայք կարող են գնալ իրենց գործերով, հանդիպել ընկերուհիների հետ, հանգստանալ ընտանեկան պարտականություններից: Իսկ հայրն այդ ժամանակ երեխաների հետ գնում է փաբ: Կանայք ունեն նաև իրենց տոնը՝ «փոքր Սուրբ Ծնունդ». Սուրբ Ծննդից մի քանի օր անց, թողնելով մանուկներին իրենց ամուսինների խնամքին, կանայք խմում և զվարճանում են ընկերուհիների հետ:
Իռլանդական ընտանիքները, ներառյալ ամենահեռավոր ազգականները, շատ ամուր են և ձևավորում են, այսպես կոչված, տոհմեր:
Իռլանդիայում ընդունված է սնվել տնից դուրս՝ սրճարաններում ու ռեստորաններում: Կիրակի օրերին ամբողջ ընտանիքը ճաշում է փաբում: Անգամ ամենափոքրիկ երեխաներին փորձում են նստեցնել բարձր աթոռին և կերակրել մեծահասակների համար նախատեսված ուտեստներով: Երեխաներին (միջին իռլանդական ընտանիքում դրանք 3-5-ն են) բավականաչափ ազատություն են տալիս, նրանք կարող են աղմկել և խաղալ, ինչպես ցանկանան: Եթե կրտսեր երեխան տղա է, նա հաճախ դառնում է մոր սիրելին, մայրը նրան անվանում է «my baby» անգամ այն ժամանակ, երբ տղան մեծանում ու ստեղծում է իր սեփական բազմազավակ իռլանդական ընտանիքը:


Աննա ԻԵՐՈՒՍԱԼԻՄՍԿԱՅԱ

Դիտվել է՝ 6239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ