ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ առաջարկեց հետ գնալ տասնհինգ տարով և հիշեցրեց, որ առաջին վաուչերացումից հետո երեք հազար մարդ դարձավ «սեփականատեր»:
«Որևէ քայլ նախատեսվու՞մ է փոքր սեփականատերերի շահերը պաշտպանելու ուղղությամբ»,- հարցրեց նախկին վարչապետը գործող վարչապետին:
Նա օրինակ բերեց իրեն հասցեագրված մի քաղաքացու նամակը, որով վերջինս փոխհատուցում էր պահանջում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն արձագանքեց, որ պատրաստ են լիազորություններ տրամադրել ընդդիմությանը, որպեսզի կարողանան պաշտպանել փոքր սեփականատերերի` խոշոր սեփականատերերի կողմից ոտնահարվող շահերը: Նա նաև առաջարկեց ստեղծել հանձնաժողով:
Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ ինքը պատրաստ է միանալ, եթե ստեղծվի հանձնաժողով, որը կզբաղվի փոքր սեփականատերերի շահերի պաշտպանությամբ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ