ԱՄՆ-ում կանայք շարունակում են ավելի քիչ վաստակել, քան տղամարդիկ։ Համաձայն՝ կանանց իրավունքների պաշտպանության ազգային կենտրոնի զեկույցի՝ աշխատավարձերի տարբերությունը միջինում կազմում է մոտ 25 տոկոս։ Ընդ որում, աֆրոամերիկացի և լատինամերիկացի կանանց համար այդ տարբերությունն է′լ ավելի մեծ է։
Զեկույցը պատրաստվել է ԱՄՆ կողմից աշխատավարձերի հավասարության մասին օրենքի ընդունման 50-ամյակի կապակցությամբ։ Կանանց իրավունքների պաշտպանության ազգային կենտրոնը կոչ է արել իշխանություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել, որոնք կկանխեն սոցիալական անարդարությունը։