38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Տաք ու պաղի արանքում

Տաք ու պաղի արանքում
02.04.2013 | 17:04

Շատ հետաքրքիր օրինաչափություն է նկատվում:
Ընտրությունների շեմին, ընթացքում, հետո`տեղի են ունենում աղմկալից ինչ-որ դեպքեր:
Հիմնականում` մահափորձ, այսօր արդեն`սպանություն:
Հասկանալի է, կեսարինը` կեսարին, Աստծունը` Աստծուն: Իրավապահ համակարգը կպարզի` ինչ է տեղի ունեցել, ինչու, և չի կարելի խցկվել այդ ամենի արանքում: Այնուհանդերձ, որոշակի օրինաչափություն, իսկապես, նկատվում է:
Հայրիկյանի դեմ մահափորձի մասին շատ խոսեցինք. բացարձակապես քաղաքական կոնտեքստում էր. խնդիր էր դրված հետաձգել ընտրությունները: Ասել ենք` նման տեխնոլոգիա կիրառվել է նաև Ռուսաստանում` Պուտինի երկրորդ ընտրության ժամանակ, երբ թեկնածուներից Ռիբկինը առևանգվեց, բայց սցենարը տապալվեց: Ինչպես և մեզանում:
Դանակը ձեռքին հոգեկան հիվանդը, չգիտես ինչու, Րաֆֆու միտինգների «թեժ» պահին վազում է լավագույնս հսկվող Ազգային ժողով, ուր մի անգամ արդեն «վազել» է Նաիրի Հունանյանը:
Եվ դա այն պահին, երբ ոչ մի կերպ չի ստացվում «անհնազանդների» շարժումը լայնամասշտաբացնել. բրգացնել, դրանով վարակել ողջ երկինքն ու երկիրը` հայոց: Հոգեկան հիվանդ մարդը չգիտի` ինչու է վազում ԱԺ, իրեն «վազեցնողները» լավ գիտեն` ինչու:
Կարդացեք և դիտեք ոչ անհայտ Իվաշովին. նա գիտակ-կորիֆեյ է` գիտակցության վրա վիրտուալ, չիպային, «մագնիտնի» ազդեցությունների գծով; Հիմա, այսօրվա` Կոտայքի ազատամարտիկ գյուղապետի սպանությունը:
Դաշնակցական է: Կոտայքի մարզում: Հնչում է ՀՀԿ-ից` դավին «մասնակցի» անուն: Կարելի է ասել՝ բոլորն էլ կոդային են:
Քաղաքականապես ասած` տաք ու պաղի արանքում: Եսի՞մ:
Երկրորդելով, որ պատճառահետևանքային կապի բացահայտումը բացառապես իրավապահների տիրույթում է, պարզապես շատ հետաքրքիր է, որ այս փուլում և կրկին տեղի է ունենում իրավիճակի որոշակի լարում, էսկալյացիա:
Ցուցա՞նքը: Դե, որ իրավիճակը «կոնտրոլի» տակ չէ: Էս երկիրը` երկիր չէ, էս ինչ բարքեր են... Մի խոսքով, արդարացի կոչեր, որոնք, սակայն, ոչ մի կապ չունեն այլևս երկնում ճախրող ազատամարտիկի հետ:
Այլ` հնարավոր է և ծառայում են շատ «բանալ», պրակտիկ նպատակների: Նույնիսկ՝ դրդումների:
Եվ այնուհանդերձ, անկախ այլևս ամեն ինչից.
-Խաղաղության մեջ ճախրիր, եղբայր:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ