38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՀՅԴ-ի նախընտրական այբուբենը

ՀՅԴ-ի նախընտրական այբուբենը
28.03.2013 | 18:06

Անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանի բացատրությանը, թե ինչու չկայացավ «Ժառանգություն»-ՀՅԴ նախնտրական դաշինքը, Աղվան Վարդանյանն ասել է, որ ներկայացվել է քննարկումների միայն մեկ մասը, մինչդեռ պետք է ամբողջն ասվեր` Այբ-ը ասելուց հետո պիտի Բեն-ն ու Գիմ-ը ևս նշվեր: Աղվան Վարդանյանը նշել է. «Ես կցանկանամ, որ այս հարցն ամբողջովին հստակ ու պարզ դառնա, այստեղ որեւէ մեկին մեղադրելու խնդիր չունենք: Բնականաբար, այս շարժման առաջին օրերից, երբ հրապարակում ելույթներ էինք ունենում, հայտարարել ենք, որ իբրեւ հանգրվանային լուծում, ելք ամեն ինչ պետք է անենք, որ միասնական ուժերով գնանք Երեւանի ավագանու ընտրություններին եւ հաղթենք: Մեր մոտեցումը եղել է հետեւյալը` Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են, քանի որ քաղաքական կուսակցություններն իրենց համամասնական ցուցակներով են մասնակցում, երկրորդ` նախագահական ընտրություններից հետո ստեղծված մթնոլորտն ինքնին քաղաքականացված է, եւ շատ կարճ ժամանակ է մնացել մինչեւ Երեւանի ավագանու ընտրություններ: Բնականաբար ամեն ինչ պետք է արվի, որ այս շարժումը, այս ոգեւորությունն ավելի ընդլայնվի, ավելի ուժեղանա եւ իբրեւ առաջին հանգրվանային հաղթանակ` արձանագրվի Երեւանում: Եվ մենք նույնիսկ մինչեւ եռակողմ հանդիպումների` ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» ձեւաչափը, խորհրդակցություններ ենք ունեցել եւ ԲՀԿ-ի, Ժառանգության հետ:
Մենք «Ժառանգությանն» առաջարկել ենք` ամենաճիշտ տարբերակն այն է, որ միասնական ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, մենք պատրաստ ենք լինել երկրորդը: Բայց պրն Հովհաննիսյանը որոշ տատանումներից հետո հստակեցրել է` ինքը չի ցանկանում գլխավորել ցուցակը: Մենք նաեւ փորձել ենք համոզել, ապացուցել, որ միասնական ցուցակ գլխավորելը չի նշանակում հրաժարվել այս պայքարից, չի նշանակում վերջնականապես ընդունել նախագահական ընտրությունների արդյունքները: Մենք ունենք անցած ավագանու ընտրությունների օրինակը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններից հետո գլխավորեց ՀԱԿ-ի ցուցակը, 2012թ.-ի խորհրդարանականի ժամանակ էլ ընտրված գործող նախագահը գլխավորեց ՀՀԿ-ի ցուցակը:
Այս երկու զուգահեռ գործըթացները միմյանց չեն բացառում, եւ միակ ճիշտ լուծումն այն է, որ ցուցակը գլխավորի հենց Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչն ինքնին կարող էր նպաստել ոչ իշխանական ուժերի միավորմանը:
Դրանից հետո ,Ժառանգություն»-ն առաջարկել է, որ ցուցակը գլխավորի Արմեն Մարտիրոսյանը: Մենք ասել ենք` ճիշտ լուծում չէ` նույն նկատառումներից ելնելով: Եթե գնում ենք միասին եւ այս ընտրությունները դիտում ենք հանգրվան, պետք է կուսակցության ղեկավարը, առաջնորդը ցուցակը գլխավորի: Նաեւ ասել ենք` եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ-ինչ պատճառներով չի ուզում, ապա երկրորդ ուժի ղեկավարը` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պետք է գլխավորի ցուցակը: Սա ոչ թե ամբիցիայի խնդիր է, այլ քաղաքական պայքար տանելու հանգրվան:
Ցավոք, մեր գործընկերներն այս տարբերակը չընդունեցին:
Այնուհետեւ, մեր նախաձեռնությամբ, եղան եռակողմ խորհդակցությունները` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ ,Ժառանգությանեներկայացուցիչների մասնակցությամբ: Այդտեղ էլ մենք նախ կարեւորել ենք, բացատրել, թե ինչու ոչ իշխանական ուժերը պետք է միասին գնան այս ընտրություններին: Մենք ասել ենք` մեզ համար երկու տարբերակն էլ ընդունելի է` 1. ոչ իշխանական ուժերի համատեղ ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, 2. եթե ինչ-ինչ պատճառներով նա չի ցանկանում, ապա մեզ համար կարող է քննարկելի, ընդունելի լինել, որ այն գլխավորի Վարդան Օսկանյանը: ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունն» այստեղ համաձայնության չեկան: Մենք հասկանում ենք երկուսի փաստարկներն էլ եւ քննադատական կամ մեղադրական որեւէ բան չենք ասում: Բնականաբար, ,Ժառանգությունըե մտածում է, որ այսօր ընդդիմության հիմնական համախմբման դերակատարը Րաֆֆի Հովհաննիսյանն է, հսկայական ձայներ են հավաքել եւ իրենք պետք է լինել առաջինը: ԲՀԿ-ն էլ ասում է, որ սրանք միակ ընտրությունները չեն, եղել են խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքները կան, ԱԺ-ում ԲՀԿ-ն ունի 30-ից ավել պատգամավոր, իսկ «Ժառանգությունը»` 3 կամ 5 պատգամավոր:
Ինչեւ, դրանից հետո մենք նորից ենք շարունակել բանակցությունները «Ժառանգության» հետ եւ պնդել մեր համոզումը, մեր տեսակետը, որ ճիշտը Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորելն է: Հետո, երբ արդեն պարզ էր, որ ՀՅԴ-ն գնալու է առանձին, եւ ցուցակը գլխավորելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, մեզ առաջարկություն է եղել` պրն Հովհաննիսյանն ասում է թող ցանկը գլխավորի Լիլիթ Գալստյանը: Մենք ասել ենք` Լիլիթ Գալստյանը մեր ընկերուհին է, Երեւանի հարցերով բազմիցս ելույթներ է ունեցել, բայց մեր սկզբունքը հետեւյալն է` սա քաղաքական պայքար է, եւ քաղաքական առաջնորդները պետք է ղեկավարեն, սա պետք է լինի քաղաքական, այլ ոչ թե քաղաքացիական նախաձեռնություն: Մենք նորից պնդել ենք մեր առաջարկությունը` Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորի ցուցակը: Բացի այդ, մենք «Ժառանգության»-ը նաեւ ասել ենք` մենք հարգում ենք Ձեր տեսակետը, գնահատում ենք Րաֆֆի Հովհաննիսյանը դերը, բայց որեւէ մեկը չի կարող ՀՅԴ-ին թելադրել, թե դաշնակցականներից ով լինի ցանկում:
Պրն Հովհաննիսյանն այսօրվա իր ասուլիսում ասել է նաեւ, թե իբր իրենք միակն են, որ վերկուսակցական ցանկ են կազմել, ու վեր են կանգնել նեղ կուսակցական շահերից: Շատ լավ է, շատ գնահատելի, բայց որեւէ մեկը նեղ կուսակցական շահերով չի առաջանորդվել, այլ առաջիկա ընտրությունների բնույթով. սա քաղաքական ուժերի ընտրապայքար է: Երեւանի օրենքն իր բնույթով կուսակցությունների համամասնական ցուցակների ընտրություն է`քաղաքականն ու քաղաքացիականը հակադրելը ճիշտ չէ ու կոռեկտ էլ չէ: Մենք ամբիցիա չենք դրսեւորել, մենք ունեցել ենք հստակ փաստարկներ եւ ինչպես հարգում ենք իրենց փաստարկները, անկնկալում ենք, պահանջում, որ իրենք էլ հարգեն մեր փաստարկները:
Ցավոք, ունենք այն, ինչ ունենք: Բայց սա արդեն անցած փուլ է: Հիմա պետք է կենտրոնանալ, որ ոչ իշխանական ուժերը համախմբվեն օրինական ընտրություններ ապահովելու համար եւ մտածեն հետընտրական դաշինք ձեւավորելու մասին: Բազմիցս ասել եմ նաեւ, որ գուցե վատ չէ, որ յուրաքանչյուր ուժ առանձին մասնակցի եւ առավելագույն ձայներ հավաքի:
Լիլիթ Գալստյանի հետ կապված. վստահ եմ` մեր հասարակությունը, լրագրողները հիշում են, երբ ակնհայտ է, որ ՀՅԴ-ն գնալու է առանձին, մամուլում էլ գրվեց, որ մեր ցանկի առաջին համարներից մեկը լինելու է Լիլիթ Գալստյանը: Ցավոք, վերջին պահին նա, թերեւս, անձնական, կամ ինչ-որ այլ մոտեցումների պատճառով չհամաձայնեց լինել Դաշնակցության ցանկում` փորձելով իրեն հեռու պահել քաղաքական այս պայքարից: Իր անձնական խնդիրն է»:

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ