«Այն, ինչ Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդն է ակնկալում, չի արդարացվի»,- այսօր ասուլիսում նշեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` հընթացս շեշտելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը անհասկանալի են, քանի որ դրանցում հաղթանակի տրամաբանություն չկա:
Անդրադառնալով Հովհաննիսյանի պահանջներին, ՍԴՀԿ ատենապետը դրանք որակեց ոչ իրատեսական: «Ինքն էլ լավ հասկանում է, որ այն ոլորտները, որ պահանջում է, երբևիցե իշխանությունը չի զիջի, որովհետև դրանց վրա հենվելով են իշխանություն պահում: Անիրատեսական բաներ պահանջելը նշանակում է մերժում ստանալ և հետո ավելի փոքր պահանջներով ընդառաջ գնալ: Դա, ի վերջո, վերածվելու է քաղաքական առևտրի և սակարկության»,-հավելեց Լյուդմիլա Սարգսյանը, ընդգծելով, որ հարթակից որոշումները կայացնում է մեկ անձ` Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ