Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Քաղաքագետ. «Արտգործնախարարների հանդիպումը հաջողություններ է գրանցել»

Քաղաքագետ. «Արտգործնախարարների հանդիպումը հաջողություններ է գրանցել»
30.01.2013 | 16:13

Հունվարի 28-ին, Փարիզում, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը, որն, ի դեպ, աշխատանքային էր, որոշակի հաջողություններ է գրանցել: Այն կարևորվեց հատկապես այն փաստով, որ շուտով շահագործման կհանձնվի Ստեփանակերտի օդանավակայանը: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով, օդանավակայանի գործարկման ձգձգումն ունի ոչ միայն տեխնիկական, այլև դիվանագիտական պատճառներ: «Հայաստանի համար կարևոր է պահպանել Միսնկի խմբի ձևաչափը, քանի որ Ադրբեջանը ամեն բան անում է, որ բանակցային գրծընթացում Թուրքիան մասնակցություն ունենա»,-ասաց քաղաքագետը` հավելելով, որ նախորդ տարվա երկրորդ կիսամյակում տեղի ունեցող իրադարձությունները փակուղի են մտցրել ԼՂ բանակցային գործընթացը:

Հ.Մ. Շահնազարյանը հույս հայտնեց, որ այս հանդիպումը կշարունակվի «նախագահների մակարդակում», իսկ բանակցային գործընթացի ինտենսիվությունը չի լինի այնպիսին, ինչ նախորդ տարիներին, բայց այն հնարավորություն է գործընթացի շարունակականությունն ապահովելու համար:

Բանախոսի տեղեկացմամբ, այս օրերին Ադրբեջանում (լեզգիաբնակ շրջաններում) տեղի ունեցող ցույցերը իրականում սոցիալական բնույթ չեն կրում, թեև Ադրբեջանի իշխանությունները դրանք որպես սոցիալական բողոք են ներկայացնում: Քաղաքագետի խոսքով, այս ընթացքում շատերը բանտերում են հայտնվել և բողոքի ալիքը դրանից կաճի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ