Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Կոլորադոյում օրինականացվել է մարիխուանան

Կոլորադոյում օրինականացվել է մարիխուանան
11.12.2012 | 13:16

Կոլորադո նահանգում դեկտեմբերի 10-ից կարելի է օգտագործել մարիխուանա։ Համապատասխան օրենքը երեկ ստորագրել է նահանգապետ Ջոն Հիկենլուպերը։
Օրենքի համաձայն՝ 21 տարեկանից բարձ քաղաքացիներն անձնական նպատակներով կարող են օգտագործել, աճեցնել և պահել մարիխուանա։ Վաշինգտոն և Կոլորադո նահանգների ընտրողները նոյեմբերին անցկացված հանրաքվեի ընթացքում կողմ են քվեարկել մարիխուանայի օրինականացմանը։ Վաշինգտոնում այս օրենքը գործում է դեկտեմբերի 6-ից։

Դիտվել է՝ 2830

Մեկնաբանություններ