Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 
  • «Նա կավյոր»

    «Նա կավյոր»

    19.03.2013| 14:53
    Այսօր ԱԺ-ում խիստ ըմբոստ էր Նիկոլ Փաշինյանը: Նիստի սկզբում ԱԺ խոսնակը նրան վարման կարգի հետ կապված ձայն չտվեց, ինչքան էլ որ նա համառեց: Ի վերջո, Աբրահամյանը ստիպված եղավ ընթերցել կանոնակարգի 52-րդ հոդվածը, ընդ որում, ոչ մեկ անգամ:
  • Հոգևոր և աշխարհիկ տերերը մեկնեցին Հռոմ

    Հոգևոր և աշխարհիկ տերերը մեկնեցին Հռոմ

    19.03.2013| 00:17
    Մարտի 19-ին Վատիկանում տեղի կունենա Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոս առաջինի գահակալության արարողությունը: Հայաստանը Վատիկանում ներկայացված կլինի հոգևոր և աշխարհիկ բարձրագույն իշխանությամբ` Հռոմ են մեկնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
  • Րաֆֆի Հովհաննիսյանը չիմանա

    Րաֆֆի Հովհաննիսյանը չիմանա

    19.03.2013| 00:15
    Մարտի 21-ին Երևան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
  • Ո՞վ է «պապան»

    Ո՞վ է «պապան»

    18.03.2013| 20:03
    Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելուց հետո երեկ ԱԺ-ի առաջին քառօրյան էր: Սպասվում էր, որ ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես ընտրություններից հետո արագ-արագ հրապարակ վազեցին ու հայտարարեցին, թե ժողովրդի կողքին են, այլ խոսքով` Րաֆֆիի հետ, պետք է ակտիվ ելույթներ ունենան: Սակայն պարզվեց, որ Րաֆֆիի հետ չեն ոչ միայն ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, այլև իր «ձեռամբ» խորհրդարան գործուղված հինգ պատգամավորներից երեքը: «Ժառանգությունը», «իրավատեր ու պահանջատեր» յուր խմբակցության ղեկավարով ու քարտուղարով, միայնակ էր:
  • «Եթե Րաֆֆիին լուրջ վերաբերվեին, կկանչեին, այնպիսի պաշտոն կտային, որից նա չէր հրաժարվի»

    «Եթե Րաֆֆիին լուրջ վերաբերվեին, կկանչեին, այնպիսի պաշտոն կտային, որից նա չէր հրաժարվի»

    18.03.2013| 17:13
    «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը կարծում է, որ ընդդիմության` իշխանությունների հետ հանդիպումներն իմաստ չունեն, քանի որ արդյունք չեն տալիս: Թե այսօր ինչ է տեղի ունենում Ազատության հրապարակում, Կարապետիչն ինքն` էլ չգիտի` ինչի՞ համար է: Մի բան պարզ է. Ր. Հովհաննիսյանը մենակ չէ ու նրա թիկունքին Արևմուտք կա:
  • «Մի օր «վիճակը տրաքելու է», և իշխանություններին ժողովուրդը դուրս է շպրտելու»

    «Մի օր «վիճակը տրաքելու է», և իշխանություններին ժողովուրդը դուրս է շպրտելու»

    18.03.2013| 17:10
    Այսօր «Հայելի» ակումբում «Ժողովրդական կուսակցության» նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, շնորհավորելով Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը, համոզմունք հայտնեց, որ այս պայքարը իր «կիսամիջոցներով» արդյունք չի տա: «Ցավալի է, սակայն իշխանափոխություն լինում է միայն դաժան պայքարի միջոցով, թե չէ բարևի հեղափոխությունը ո՞րն է: Ասենք` բարև, կարմիր արև, է, հետո՞…: Կտրուկ միջոցներ են պետք: Եթե նրա փոխարեն լիներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը կամ Ժիրայր Սեֆիլյանը, դա արդեն կլիներ այլ բան: Երբ իշխանությունը պատրաստ է մահանալու իր աթոռի համար, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կիսամիջոցներ է օգտագործում և չի ուզում հակադրության գնա, հեղափոխություն չի լինի: Նա ուղղակի փորձում է ժողովրդին բարձրացնել, բայց չի բարձրանում, կամաց-կամաց մարում է: Բայց հավատացեք, որ իշխանությանը ձեռք է տալիս այս վիճակը, հասկանալի է, որ դա խաղ է: Մարդկային առումով նա անհատապես դրական կերպար է, քիչ է մնում գնաս, նստես կողքը, բայց չէ՞ որ դա անհատի հարց չի... Ժողովուրդն ո՞ւր ա, պետք է նրան ձեռքերի վրա այսօր Բաղրամյան տաներ»,- ասաց նա:
  • ՀՀ ԱՆ-ը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը

    ՀՀ ԱՆ-ը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը

    17.03.2013| 16:29
    Որոշ լրատվամիջոցների հետաքրքրում է, թե ինչո՞ւ ՀՀ առողջապահության նախարարությունն անհրաժեշտ վերաբերմունք չի ցուցաբերում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ։
  • Թուրքիան մի կրակոցով երկու նապաստակ խփեց

    Թուրքիան մի կրակոցով երկու նապաստակ խփեց

    16.03.2013| 15:10
    Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն այսօր հայտնեց, որ մարտի 1-ին ձերբակալվել է Ստամբուլում հայ կանանց նկատմամբ բռնություն ու սպանություն իրականացրած ահաբեկիչը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, մարդասպանը ազգությամբ հայ է` Մուրադ Նազարյան, ով, սակայն, կրոնափոխ է եղել: Թուրքագետը նշեց, որ կասկածյալի ազգության հանգամանքը ուրախություն է պատճառել թուրքերին: «Հայ համայնքը զարմանքի մեջ էր՝ ինչպե՞ս կարող էր երիտասարդ հայ տղամարդը նման հանցանք կատարել։ Մի շարք հակահայ գործիչներ հրճվանքի մեջ էին և պահանջում էին ներողություն խնդրել այն անձանց, ովքեր սպանության մեջ մեղադրում էին թուրքերին»,-ասաց Ա.Իսպիրյանը:
  • Գյուլի ձախողված այցը` Շվեդիա

    Գյուլի ձախողված այցը` Շվեդիա

    16.03.2013| 15:06
    Թուրքագետ Անդրանիկ ԻՍՊԻՐՅԱՆԻ խոսքով, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի` Շվեդիա կատարած այցը բովանդակային առումով անհետաքրքիր էր, սակայն հետաքրքիր էին այն միջադեպերը, որ տեղի ունեցան այցի ժամանակ:
  • Շուշիին նվիրաբերվել է աղբահանման երկու մեքենա, նստարաններ և աղբամաններ

    Շուշիին նվիրաբերվել է աղբահանման երկու մեքենա, նստարաններ և աղբամաններ

    16.03.2013| 14:06
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում, պատվիրակության անդամների հետ այցելել է Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի: