16.06.2013|
00:35
Երևանի ավագանին հունիսի 15-ին գումարած արտահերթ նիստում գրանցված 64 անդամների 42 կողմ, 6 դեմ և 16 ձեռնպահ ձայների թվով հավանություն է տվել` Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի հաստիքացուցակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին: