Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Հակամարտող կողմերի միջև խաղաղությունը նշանակում է նրանց միջև ուժային հավասարակշռություն

Հակամարտող կողմերի միջև խաղաղությունը նշանակում է նրանց միջև ուժային հավասարակշռություն
05.04.2024 | 08:09

Զիջման գնալով խաղաղության հասնելու անհնարին լինելը, անկախ նրանից, որ մարդկության պատմությունը դա վաղուց է ցույց տվել, հեշտությամբ կարելի է ապացուցել նաև տեսականորեն։

Դրա համար բավական է մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսության հավասարումները կիրառել վայրագ ագրեսորի և նրա զոհի հարաբերությունների նկարագրման համար։

Կոնկրետ դեպքում դա ագրեսորի ճնշման տակ թույլի անընդհատ նահանջելն է, այն հույսով, որ որոշակի նվաճումներից հետո այդ պրոցեսը ինչ-որ տեղ կանգ կառնի, և թույլը, կորուստներ ունենալուց հետո, ագրեսորի հետ միասին կապրի խաղաղության մեջ։

Տեսականորեն նման բան կարող է տեղի ունենալ, եթե թույլի կողմից լինի դիմադրություն և ինչքան մեծ լինի այդ դիմադրությունը, այնքան քիչ կորուստներ կունենա նա։

Ցանկացած երկու հակամարտող կողմերի միջև խաղաղությունը նշանակում է նրանց միջև ուժային հավասարակշռություն, որը ենթադրում է թույլի կողմից դիմադրություն, առանց որի ագրեսորին հավասարակշռող ուժ գոյություն չունի։

Իսկ թույլի կողմից դիմադրության բացակայության դեպքում ուժեղը կգնա մինչև վերջ, որը թույլի զրոյացումն է։

Մարդկային համակարգերի ստացիոնար և թեկուզ ժամանակավոր խաղաղությունը ենթադրում է դինամիկ ուժային հավասարակշռություն նրանց միջև։

Նման դինամիկ հավասարակշռությունը ոչ թե ենթադրում է նրանց փոխադարձ ճնշման ուժերի բացարձակ հավասարություն, այլ փուլով իրարից շեղված փոխադարձ ճնշումների ու զիջումների պարբերականին մոտ հաջորդականություն։

Ըստ որում, խաղաղության ռեժիմում ենթադրվում է նաև, որ հակամարտող երկու կողմն էլ պետք է և՛ ճնշում բանեցնեն, և՛ զիջման գնան։

Իսկ եթե հակամարտության մի կողմը միայն ճնշում է, իսկ մյուս կողմը միայն զիջում, ապա այդ դեպքում լուծումը զիջողի զրոյացումն է։

Խաղաղության հասնում են միայն կռիվ տալով, այլ ճանապարհ չկա, կամ էլ ագրեսորի ուժը դաշնակցի ուժով հավասարակշռելով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ