Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Սա մեր անվտանգությունն է դարձրել ապրանք ու հանել վաճառքի

Սա մեր անվտանգությունն է դարձրել ապրանք ու հանել վաճառքի
25.03.2024 | 16:09

Պարզվում է՝ «ժամանակակից աշխարհը շուկա է, որտեղ վաճառվում է ամեն ինչ, այդ թվում նաև՝ անվտանգությունը»։ Այդպես է մտածում ու «դասախոսում» Երկրիս վարչապետ կոչվող հայտնի արարածը՝ ստոր ու նենգ։ Ու եթե ամենատարբեր երկրներ վաճառում են իրենց գազն ու նավթը, իրենց ինտելեկտի ու արդյունաբերության կամ գյուղատնտեսության արգասիքները, սա մեր անվտանգությունն է դարձրել ապրանք ու հանել վաճառքի։ Ինձ համար շատ բարդ մտքեր է արտահայտում այս վաճառողը, քանզի ինձ՝ իմ ծնողներն ու Հայրենիքը, ուսուցիչներչն ու նահատակ ընկերները, իրենց հերոսությամբ, անձնազոհությամբ, դաստիարակել են չվաճառվող արժեքների լույսերի ներքո, բայց վերջում նա հայտարարում է շատ պարզ, նույնիսկ ինձ հասկանալի, ասելով, որ բանակի մասին, որպես անվտանգության ապահովման գործիքի, պետք է խոսել վերջին հերթին։

Ահա և վերջ, սիրելի քաղաքացի ու ընտրող։ Սա այն քաղաքակրթության վերջն է, որի կրողն ես դու, որ Հայ ես կոչվում ու քո չկոտրած ձեռքով գնում-ընտրում ես այս պատուհասին և քեզ վրա, քո ապագայի վրա «թավշյա» դահիճ ես կարգում։

Քաղաքակրթություն տարածողները պաշտպանվողներն ու խաղաղություն փնտրողները չեն, այլ հարձակվողներն ու նվաճողներն են։ Քրիստոսը չէ, այլ նրա անունով նվաճող կաթոլիկը, ուղղափառը կամ բողոքականը։ Հերոդոտոսը չէ, Մակեդոնացին է։ Մեծն Նարեկացին չէ, Տիգրան Մեծն է։ Ու եթե դու սա չես հասկանում և մեր փոքրիկ, պարտված, անդամահատված, կոմունալ բնակարանի վերածված տանը ծպտված, հիմա էլ Տավուշի գյուղերը տալու մասին ես խորհում, կարծելով, թե երևանյան կամ դիլիջանյան քո բնակարանին սա չի վերաբերում, ապա խորապես սխալվում ես ու վերանալու ես։

Դուրս արի քո կացարանից ու թաքստոցից, ընդվզիր, պահանջիր, քո ճակատագրի տերը դարձիր, Հա՛յ մարդ։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ