Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Շեքսպիրյան սյուժեներ են խաղարկվում Ալբիոնում

Շեքսպիրյան սյուժեներ են խաղարկվում Ալբիոնում
11.03.2024 | 22:27

Հետաքրքիր կծիկ է կծկվում Լոնդոնում:

Չէ՛, ինձ չի հետաքրքրում ՄԲ -ի պաշտպանության փոխնախարար Հիպպիի հայտարարությունը մեր առումով:

Հետաքրքիր է ՈՒկրաինայի նորանշանակ դեսպան, ուկրաինական զորքերի նախկին գլխավոր հրամանատար Զալուժնին պատահաբար Նովիչոկի կկպչի՞, թե՞ չէ...

Իսկ ամենահետաքրքիրը, թե Պուտինը Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլին ի՞նչ տարբերակ կառաջարկի ընտրել.

ա) հրաժարվել գահից,

բ) մեռնել ուռուցքից:

Շեքսպիրյան սյուժեներ են խաղարկվում Ալբիոնում...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ