Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Կրկին նոր սահմանադրության մասին, կամ ինչու՞ պետք է թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի

Կրկին նոր սահմանադրության մասին, կամ ինչու՞ պետք է թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի
09.02.2024 | 13:32

Նիկոլ Փաշինյանը կամ, ինչպես կասեր Ալենը, ՀՀ «ընտրված» վարչապետը, ըստ նախնական որոշման, հանրաքվեի է դնելու սահմանադրության փոփոխության հարցը, որի մեջ փոփոխվելու են 3 հիմնական կետեր: Կենտրոնանանք Անկախության հռչակագրին հղումը հանելու վրա։ Ինչու՞ են ուզում հանել կամ փոխել Անկախության հռչակագիրը. մի պարզ պատճառով, քանի որ այն իր հերթին հղում է անում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, որը, ըստ ազգակործան Նիկոլի, տարածքային պահանջ է դիտվում մեր հարևան երկրի կողմից, և, ըստ նրա, հենց այդ պատճառով է, որ խաղաղության պայմանագիր չի կնքվում:

Չգիտեմ՝ արժե՞ խոսել այն մասին, որ Ադրբեջանը, անկախություն հռչակելուց, իրեն ճանաչել է ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ, այսինքն, նրանց տարածքային պահանջները, ըստ հռչակագրի, ներառում են ոչ միայն Արցախը և Նախիջևանը, այլ նաև Զանգեզուրը և Վայոց Ձորի մարզից մի մաս։

Նաև հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ այդ տարածքային պահանջները անտեսելով, Ադրբեջանը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից արդեն առանց ԼՂԻՄ-ի, որը ավելի վաղ հայտարարել էր իր անկախության մասին (ինչով, ըստ էության, վերամիավորման որոշումը կասեցվել էր, քանի որ երկու պետություններն էլ, թե՛ ՀՀ-ն, թե՛ ԼՂՀ-ը գնացին ինքնորոշման ճանապարհով)։ Դեռ չեմ խոսում բազմապիսի գագաթնաժողովներում ԼՂՀ-ն որպես վիճելի տարածք ճանաչված լինելու կամ նույնիսկ որպես հակամարտության կողմ ընդունվելու փաստի մասին։

Այս ամենը՝ ի գիտություն, սակայն հարցը կցանկանայի դիտարկել Հայաստանի կամ, ավելի ճիշտ, Նիկոլի դիտակետից։ Հանրաքվեի դնելով այս հարցը՝ Նիկոլը պնդելու է, որ եթե մենք չընդունենք իր առաջարկած փոփոխությունները, ապա պատերազմ կլինի. իսկ նա մտածե՞լ է՝ ինչ կլինի, եթե այդ հանրաքվեն տապալվի, այսինքն, ժողովուրդը մերժի այն. կստեղծվի casus belli (պատերազմի պատճառ), և Ադրբեջանը կհիմնավորի իր պատերազմ սկսելը նրանով, որ հայերը ցանկանում են հետ բերել Արցախը:

Այս սցենարը ոչ միայն պետք է դիտարկել, այլ նաև պետք է հաշվարկել, որովհետև վստահաբար կարող եմ ասել, որ հանրաքվեի հաջող անցնելու համար Նիկոլին պետք է մոտ 650.000 ԱՅՈ, որը նա չունի, և սա պարզապես հերթական նենգ նախագիծն է Հայաստանը մաս-մաս հանձնելու:

Ստեղծել չորրորդ հանրապետություն` նշանակում է լուծարել երրորդը։

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 2047

Մեկնաբանություններ