Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Գոյաբանական ռիսկեր

Գոյաբանական ռիսկեր
16.01.2024 | 06:54

Մարդկային կյանքի բազմազանությունն աշխարհում և նրա ամենատարբեր որակները ցույց են ալիս, որ մարդկանց գոյության կայունությունը կարելի է ապահովել տարբեր կենսաբանական, սոցիալական և աշխարհաքաղաքական գործոնների ամենատարբեր կոմբինացիաների միջոցով։

Ցանկացած կյանք, լինի դա ազատ մարդու կյանքը, ստրուկի, թե բանտարկյալի կյանք, այդ բազմաթիվ գործոնների միջև բալանսի կամ հավասարակշռության արդյունք է։

Գործոններ, որոնք արտացոլում են կյանքի պայմանները, նրա միջավայրը, մարդկանց լոկալ ու գլոբալ նպատակները և այլն։

Կյանքի կայունության հիմնական գործոնները կապված են նրա հիմնարար բնույթի այնպիսի պահանջների հետ, ինչպիսիք են ֆիզիկական անվտանգությունը, ֆիզիոլոգիական ու հոգեբանական անվտանգությունները՝ սննդի ու առողջության տեսքով և, վերջապես, ինֆորմացիոն անվտանգությունը՝ կրթության, պրոպագանդա-քարոզչության ու այլ տեսքերով և այլն։

Մի խոսքով, մարդկային կյանքի կայունությունը ընդհանուր առմամբ ապահովվում է կենսաբանական, սոցիալական և աշխարհաքաղաքական բազմաթիվ գործոնների բալանսի միջոցով։

Եթե այդ գլոբալ բալանսը ինչ-ինչ պատճառներով խախտվում է, ապա մարդկային կյանքում առաջանում են անկայունություններ, որի պատճառը կայունորթյունն ապահովող որևէ գործոնի բացակայությունն է կամ էլ անկայունություն առաջացնող որևէ նոր գործոնի հանդես գալը։

Բացի դրանից, կյանքի կայունությունը տարբեր գործոնների լինել-չլինելու նկատմամբ ունի տարբեր աստիճանի զգայունություններ, այսինքն, գործոն կա, որը չլինի էլ, կյանքի հետ որևէ լուրջ բան չի կատարվի։

Բայց կան նաև գործոններ, որոնց լինել-չլինելը կործանարար կարող է լինել կյանքի կայունության համար, ասենք, ինչպիսին է կյանքի ֆիզիկական անվտանգությունը, և մեր ներկա բոլոր պրոբլեմները կապված են հենց այդ գործոնի բացակայության հետ։

Իսկ այս ուղղությամբ հարցի բուն դրվածքը պայմանավորված է եղել նրանով, որ մեր կյանքի ֆիզիկական անվտանգությունը, սկսած 1801 թվից, երբ Արևելյան Հայաստանի մի մասը Վրաստանի հետ միասին անցավ ռուսական կայսրության տիրապետության տակ, ընկած է եղել կայսերական ուժերի վրա։

Դրանով ռուսները մեր ուղեղից ջնջել են գլոբալ վտանգի զգացումը, որը մինչև ռուսների գալը եղել է մեր ուղեղի մեծ մասը զբաղեցնող գործոն։

Նույնը շարունակվեց ամբողջ 19-րդ դարի ընթացքում, երբ ռուսները աստճանաբար գրավում էին մեր պատմական Հայրենիքի տարբեր կտորները, և այն շարունակվեց նաև խորհրդային իշխանության տարիներին։

Հարցի նման դրվածքը գալիս է կայսերական կյանքի կայունության անհրաժեշտությունից բխող ներքին բալանսի պայմանից, որը մի կողմից հավասարակշռում է ուժեղի կողմից թույլի կյանքի անվտանգության ապահովումը և մյուս կողմից էլ՝ թույլի անմռունչ ենթարկվելը։

Եվ այս պայմաններում, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ստացանք (ոչ թե ձեռք բերեցինք) քաղաքական անկախություն, այն էլ՝ առանց ինքնապաշտպանական հիմնական ռեֆլեքսի, այն է՝ իներցիայով կարծելով, թե ֆիզիկական անվտանգությունը ինքն իրեն լուծվող հարց է, ու դե ռոսներն էլ կան ու կան։

Այնինչ, քաղաքական անկախության բուն իմաստը կայանում է նրանում, որ քո ֆիզիկական անվտանգության միակ երաշխիքը ինքդ ես, հակառակ դեպքում այդ անկախությունը իմաստազուրկ է ու ձևական։

Այս հանգամանքն է, որ մեր կյանքը հասցրել է ծայրահեղ անհավասարակշռության եզրին՝ իր ահագնացող գոյաբանական ռիսկերով։

Այս պայմաններում մենք պետք է հասկանանք, որ մեր անկախության միակ գրավականը մենք ենք, բայց դրա համար էլ պետք է կարողանանք տեր դառնալ մեր ֆիզիկական գոյությանը։

Եվ եթե մեր նպատակը առաջին հերթին աշխարհից չվերանալն է, և դրա հետ միասին էլ չենք կարողանում ապահովել մեր կյանքի ֆիզիկական անվտանգությունը, ապա միակ լուծումը մնում է մոտավորապես այն վիճակը, որում եղել ենք խորհրդային կյանքի ժամանակ՝ բայց նաև ինքնիշխանություն կոչեցյալը առավելագույնս պահպանելով։

Մի բան պետք է հիմնավորապես հասկանալ, որ անիրագործելի հեքիաթներով հագեցած կյանքի վերջը սովորաբար կործանումն է լինում։

Արցախի հայազրկման վերքը դեռ արյունածորում է, և վաղն ու՞ր է գնալու այս ժողովուրդը։

Ամենասարսափելին այն է, որ մեզ այնպես ենք պահում, կարծես Արցախը ոչ եղել է, ոչ էլ կա։

Մի՞թե նույնը սպասում է նաև Հայաստանին։

Թվում է, որ շատ վաղուց արդեն փեշի քարը թափելու ժամանակն է, նույնիսկ մի բան էլ անցել է։

Մյուս կողմից էլ, կա զգալի հավանականություն, որ 1920 թվի տարածքներ կորցնելու տխուր պատմությունը այս անգամ էլ կկրկնենք՝ արդեն վերջնականապես կորցնելով ամեն ինչ։

Եթե անճար ես, ապա, այսպես թե այնպես, պետք է հաշտվես բանջար ուտելու փաստի հետ, հակառակը՝ վերանալն է։

Հուսանք, որ ինքնակործանման բացիլի հետ միասին մեր ներսում դեռ կա նաև ինքնապաշտպանական բնազդի մի չնչին կտոր ևս։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ