Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Պատերազմներն արդյունք են հզոր ուժերի միջև ծայրահեղ ստրատեգիական լարվածության

Պատերազմներն արդյունք են հզոր ուժերի միջև ծայրահեղ ստրատեգիական լարվածության
03.11.2023 | 06:57

Աշխարհի պատմությունը ցույց է տալիս, որ համաշխարհային կոչվող պատերազմները աստիճանաբար ավելի ու ավելի համաշխարհային ու իսկապես գլոբալ են դառնում ի հաշիվ նոր տրանսպորտային ու կոմունիկացիոն տեխնոլոգիաների, ինչպես նաև ի հաշիվ նոր հեռահար ու հզոր զինատեսակների։

Պատերազմներն իրենք համաշխարհային դինամիկայի ճգնաժամային կտորներն են, որոնք արդյունք են հզոր ուժերի միջև ծայրահեղ ստրատեգիական լարվածության, որն էլ երկրաշարժերի նման պարպվել է ուզում։

Մյուս կողմից էլ համաշխարհային պատերազմները կարող են դիտվել որպես մարդկության զարգացման մի պարադիգմից մյուսին անցնելու պրոցես, որն ընթանում է հետևյալ ունիվերսալ սխեմայով։

Մարդկության զարգացման յուրաքանչյուր պարադիգմ ունի որոշակի պոտենցիալ՝ իր տարբեր հնարավորությունների տեսքով, որոնք իրականացվում են հզոր ուժերի մրցակցության ձևով։

Այդ հնարավորությունների սպառմանը զուգընթաց հզոր հակամարտող ուժերի միջև կուտակվում են հակասություններ և, դրանից բացի, առաջանում են նոր հզոր ուժեր, որոնք աշխարհում բերում են ուժերի, հզորությունների ու հարստությունների նախկինից տարբերվող նոր բաշխումների դրանց հին ու նոր տերերի միջև։

Եվ ինչքան մեծ է այդ ուժերի, հզորությունների ու հարստությունների նախկին ու նոր բաշխումների տարբերությունը, այնքան մեծ կլինի ստրատեգիական լարվածությունը նրանց միջև, ու այնքան մեծ կլինի այն բանի հավանականությունը, որ այդ լարվածության պարպման համար կծագի նոր պատերազմ։

Հզոր հակամարտող ուժերի միջև ստրատեգիական առավելագույն լարվածության ռեժիմը տարբերվում է նրանց կյանքի սովորական մրցակցային ռեժիմից նրանով, որ դրանում հակամարտող կողմերը գործում են իրենց հնարավորությունների մաքսիմումով։

Եվ սա նաև այն ռեժիմն է, որտեղ թույլերի ոտքի տակ գնալու հավանականությունն էլ հասնում է իր առավելագույնին։

Բացի դրանից, հզոր հակամարտող կողմերի իրենց հնարավորությունների վերին սահմանի մոտ գտնվելու ռեժիմը քանակապես բնութագրվում է նաև իր ոչ գծայնությամբ։

Այսինքն, սովորական մրցակցային պայմաններում հակամարտող կողմերի կյանքը ավելի մոտ է գծային ռեժիմին, իսկ պատերազմականին մոտ պայմաններում, փոխադարձ ճնշումների ու կորուստների իմաստով, այն մոտ է ոչ գծային ռեժիմին։

Մյուս կողմից էլ, հակամարտությունների ոչ գծային ռեժիմը բնութագրվում է իր անկայունությամբ, քաոսայնությամբ ու մեծ կորուստներով, որի տիպական օրինակը ուկրաինական հակահարձակումն է՝ իր անորոշություններով ու անիմաստությամբ։

Այսպես են թույլերը խաղալիք դառնում ուժեղների ձեռքին։

Բացի այս ամենից, հզորների միջև հակամարտության մյուս շատ կարևոր բնութագրական գիծը նրանցում պատահականությունների մեծ ու ծայրահեղ վտանգավոր դերն է, որը ոչ գծայնության և քաոսի պայմաններում հասնում է իր առավելագույնին։

Նման դեպքերում, ոչ գծայնության ու քաոսի պայմաններում, եթե հակամարտող որևէ կողմ իր գլոբալ շահը կապում է հակամարտության հետագա սրման հետ, ապա պատերազմից խուսափելը դառնում է անհնարին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ