Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Куклы наследника Тутти»

«Куклы наследника Тутти»
24.10.2023 | 13:16

Ըստ իս, շատ թույլ հաղորդում էին պատրաստել Ռուսական Առաջին ալիքի «Տուտիի թագաժառանգի տիկնիկները» նկարահանող թիմը։

Անունը դրել էին, թե Նիկոլ Փաշինյանի կերպարն են մերկացնում, իրականում բացահայտեցին բուն նպատակը, որի հիման վրա էլ արել էին նկարահանումները։

Կարճ ասած, հաղորդման վերջում այդ նպատակի մասին էլ ասում են` Նախիջևանով այսպես կոչված «տրանսպորտային հանգույցի» ծրագրի իրականացման, իբր թե խափանման մասին, որ տարիներ շարունակ Ռուսաստանը ուղղակի և անուղղակի առաջ է տարել։

Գործնականում այդ տրանսպորտային հանգույցը, որի մեջ Մեղրին էլ է մտնում և Երասխը, դժվար թե երբևիցե կառուցվի։

Եթե շատ երևակայենք, այն տարիներ հետո ընդհանրապես պետք էլ չի գա, որովհետև երևի մարդիկ կանցնեն կամ այլ էներգիայի աղբյուրների և գազն ու նավթը երկրորդական դեր կունենան, կամ էլ մարդիկ արդեն վերգետնյա տրանսպորտը կփոխարինեն օդային փոխադրումներով։ Սա իհարկե դեռ ֆանտաստիկայի ժանրից է, բայց ի՞նչ իմանանք վաղն ի՞նչ կլինի, կամ կլինի՞ այդ վաղը․․․

Թույլ էր, քանի որ Նիկոլ Փաշինյանի կերպարը, ուղնուծուծով նրա ծագումնաբանությունը չէին բացել։

Եթե դիտեք այդ հաղորդման այլ թողարկումները, կտեսնեք ի՞նչ կերպով են պարզապես մերկացնում ու փոշիացնում ՈՒկրաինայի կամ Վրաստանի ներկայացուցիչներին։

Նույնիսկ հրավիրված հոգեբաններն էին թույլ, քանի որ ոչ մի դիագնոզ չդրեցին, այլ մակերեսային մի քանի դիմային միմիկաների մասին նկատեցին։

Իսկ դա մենք, հասարակ մարդիկ, որ հոգեբանությունը չենք ուսումնասիրել դասարգրքերով, նույնպես կարող էինք նկատել։

Հա, ու Հայաստանից հրավիրված հյուրին էլ էին սխալ ներկայացրել, թե նա Նիկոլ Փաշինյանին ճանաչող մարդ է։

Ոչ մի անձ հաղորդմանը չէին հրավիրել, որն իսկապես կկարողանար Փաշինյանին ներկայացնել, կամ եթե կուզեք մերկացներ։

Թեպետ այդ պետական դավաճանին հասնում է ամենուրեք պարսավանքի ենթարկելը, բայց անատամ նման հաղորդումները, որտեղ ուզում են համոզել, թե նա քաղաքական դիակ է, բայց իրականում դա այդպես չէ, էս հայատյաց շնչավորին ավելի շատ են կենսունակ սարքում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2952

Մեկնաբանություններ