Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Պարտադիր

Պարտադիր
30.09.2023 | 21:01

Արցախում պարտադիր պետք է մնան միայն ադրբեջացիներն ու ռուս խաղաղապահները։ Ինչ-որ ժամանակ: Վերջիններս կարող են օգտակար ու շահեկան ներկայություն ունենալ հայ բնակչության ունեցվածքի թալանի ժամանակ արյունալի բախումները կանխարգելելու և այդ պրոցեսը խաղաղ ու ստեղծարար եղանակով իրականացնելու համար։

Այո, Արցախում պարտադիր պետք է մնան ռուս խաղաղապահները, ադրբեջանցիներն ու թափառող շները:

Սա պարտադիր զրոյական կետ է՝ պարտադրված սառը դատողությամբ ու հաշվարկով: Հենց այդ տեսարանները պետք է արձանագրեն միջազգային դիտորդներն ու լրատվամիջոցները։

Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող Ադրբեջանը 2023 թ․ իրականացրել է էթնիկ զտումներ՝ պատերազմական հանցագործությունների ու ցեղասպանական գործողությունների ուղեկցությամբ։

Այս ձևակերպումը պետք է 100 տոկոսով ապացուցի ԱՌԱՅԺՄ հայազուրկ Արցախը։

Վերջին հայը Արցախը լքելուց հետո, պետք է կազմակերպվի առանձին ներկայացուցչական մարմին, որը պետք է ներկայացնի արցախահայության շահերն ու նպատակները միջազգային ատյաններում, ամուր ու անխախտ պահի հայրենակցական կապերը Արցախի տարբեր շրջանների բնակչության միջև։

Պետք է բացառել ադրբեջանական կողմի բոլոր փորձերը տեղում հայերից բաղկացած որևէ ներկայացուցչական մարմին ստեղծելու ուղղությամբ։ Դա հիմա իրենց օդի և ջրի պես պետք է՝ խոցելի դիրքերն ամրացնելու համար։

Ենթադրում եմ, որ հայկական խորհրդանշական ներկայության մեջ շահագրգռված է նաև ռուս խաղապահների հրամանատարությունը։ Դա ոչ միայն կարգավիճակի, այլև պատվի հարց է, պատիվ, որը արդյունավետ կերպով զրոյացրել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը։

Ասեմ, որ Իլհամ Ալիևին դա փայլուն կերպով հաջողվել է։ Նա արել է մի բան, որի արդյունքում ռուսական զինվորականությունը հայտնվել է շատ դաժան ու վտանգավոր մեղսակցության մեջ։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Հ․Գ Ինձ շատ հետաքրքիր է, թե Աղդամում գործող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնում հիմա ինչ են դիտում ու դիտարկում։ Կարելի է առաջարկել, որ այդ կենտրոնը վերածեն թալանված հայկական ունեցվածքի գնահատման կենտրոնի։ Եթե այդպես անում էին ցեղասպան թուրքերը 1915 թ․, ապա ինչու՞ նույնը չեն կարող անել իրենց դաշնակիցներն ու եղբայրները 2023-ին:

Դիտվել է՝ 4960

Մեկնաբանություններ