Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ինչպես Թուրքիան դարձավ Արցախյան հիմնախնդրի հիմնական դերակատար

Ինչպես Թուրքիան դարձավ Արցախյան հիմնախնդրի հիմնական դերակատար
16.09.2023 | 17:03

«Մենք առաջարկել ենք հանդիպել քառակողմ ձևաչափով։ Այս առաջարկը ներկայացվել է. Այսինքն՝ ես եմ, Պուտինը, Իլհամ Ալիևն ու Փաշինյանը։ Այս առաջարկին այս պահին մենք ոչ բացասական, ոչ դրական պատասխան չենք ստացել»,- ասել է Էրդողանը՝ Նյու Յորք թռչելուց առաջ, Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում:
Իսկ ինչպե՞ս Թուրքիան դարձավ Արցախյան հիմնախնդրի հիմնական դերակատար, ա՛յն Թուրքիան, որի նպատակը հենց Մինսկի խմբի համանախագահ դառնալն էր, սակայն որը նրան տևական ժամանակ չհաջողվեց:

Հիմա, նրանք, ովքեր եկան «Սուլթանատի վերածելու հայրենիք չունե՛նք» կարգախոսով, հենց իրենց քաղաքականության հետևանքով և արդյունքում Թուրքիան դարձավ Հարավային Կովկասի ամենամեծ դերակատարը։
Բայց ի՞նչ պետք է առաջարկի Էրդողանը քառակողմ հանդիպման արդյունքում, իհարկե, մեզ համար ենթադրելի է` միայն հակահայկական և պրոադրբեջանական առաջարկներ, որոնք խորքում սպասարկելու են Թուրքիայի հավակնությունները, իսկ Հայաստանի հրաժարվելու դեպքում` ուժի կիրառման սպառնալիք։
Բայց այս օրերին մտքումս մեկ այլ միտք է հաճախ գալիս. Թուրքիան երկարատև ռազմավարական ծրագրեր իրականացնող երկիր է, իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ առաջարկի Արցախին տալ կարգավիճակ՝ առանց միջանցքի և երրորդ երկրի ռազմական ներկայության իրավունքի։
Իհարկե, դրանից հետո Արցախը ինքնաբերաբար ստիպված կլինի տնտեսական կապեր հաստատել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, ու այդ կարգավիճակը կսկսի կրել բացառապես դեկլարատիվ բնույթ, որովհետև, առանց տնտեսական անկախության, անիմաստ է խոսել իրական անկախության մասին։ Ու այս ամենը՝ առանց կրակոցի, ընդհակառակը, կեղծ բարիդրացիության քողի ներքո։
Ասեմ` սրանով Թուրքիան կսկսի խաղալ «բարի ոստիկանի» դեր և կնպաստի Ռուսաստանի վերջնական հեռացմանը տարածաշրջանից։ Հաշվի առնելով հայ ժողովրդի էմոցիոնալ հատկանիշները՝ կարճ ժամանակ հետո Էրդողանը կսկսի համակրանք վայելել շատ ազգությամբ հայերի մոտ, որից հետո Թուրքիան կսկսի անարգել ներխուժել հայկական տնտեսություն, մշակույթ, կրթություն, քաղաքականություն։
Ու՝ առանց մեկ կրակոցի, առանց դիմադրության:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ