ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայոց մտավոր ուժը չի կարողանում միավորող գաղափարներ գեներացնել

Հայոց մտավոր ուժը չի կարողանում միավորող գաղափարներ գեներացնել
05.08.2023 | 08:51

Հիմա մեր ժողովուրդը հիմնականում մտածում է Արցախի մասին։ Մի մասը վայ-վույ է անում և մեղադրում, մի մասն ասում է՝ ես ձեզ զգուշացրել էի, ոմանք էլ ելքեր են փնտրում։ Սակայն այս ամենը մնում է խմբային միջավայրում, և այդպես էլ միավորվել չի հաջողվում։

Մենք մոռացել ենք միասնական մտքի հզորությունը և նրա գործադրման ուժի նշանակությունը։ Հիշեցնեմ, որ երբ կամրջի վրայով քայլող զինվորները դադարեցնում են համաչափ քայլքը, ռեզոնանսը կարող է փլել կամուրջը․ սա՝ ֆիզիկական դաշտում։ Իսկ ի՜նչ հզորություն կառաջանար միասնական մտքի ռեզոնանսից, ու ի՜նչ հաջողությունների կհասնեինք։ Ցավոք, շատ լավ իմանալով մեր թուլությունները, թշնամիներն աշխատել են այս ուղղությամբ, գործել եռաշերտ տիրույթում։ Հոգևոր դաշտում մեր անկազմակերպվածության պատճառով և նրանց գործուն աջակցությամբ անտեսել ենք մեր հոգևոր արժեքները։ Նյութական դաշտում թշնամին ամբողջապես քանդում և ավերում է մեր նյութական հայրենիքի սահմանները և դրանցում ամբարված արժեքները։ Մտավոր դաշտում ևս մենք կազմակերպված չենք, հատկապես՝ համաշխարային իմաստով, մեր ժամանակից պետությանը սպասարկելու կայուն չափաբաժին չենք հատկացնում, անհարկի խեղում ենք մեր բարոյական արժեքները, թշնամին էլ պետականորեն գործում է մեր ինքնության դեմ՝ կեղծում և յուրացնում է մեր ժառանգությունը։ Այս ամենի դեմն առնելու համար համահայկական ներուժի միասնական պայքար պիտի տարվի։

Այս վերջին երկու դաշտերում պետությունը պետք է առաջամարտիկ լիներ, մինչդեռ որդեգրել է խնդրահարույց կրավորական և եղեռնագործությունը չնկատողի կեցվածք։ Հայոց մտավոր ուժն էլ, դեգերելով «իզմ»-երի մեջ, չի կարողանում միավորող գաղափարներ գեներացնել։ Իսկ ինչո՞վ է զբաղված մեր դիվանագիտությունը, երբ խեղվում է հայի պատիվն ու մերժվում նրա գոյության իրավունքը։ Էլ ինչպե՞ս կարող ենք օգտվել մտքի ուժից, երբ անգամ իշխանությունը չունի հստակ նպատակ՝ օրական մի բան է ասում։ Նույնը վերաբերում է նաև Արցախի իշխանությանը։ Վերջապես կողմնորոշվեք՝ ինչ եք ուզում, և հետո միայն համահայկական միասնության մասին խոսեք։ Հիշեցնեմ՝ Արցախի դրոշի սպիտակ հատվածը նշանակում է, որ միավորվելուց հետո դրոշի բաժանված մասերն էլ են միանալու, իսկ անկախացումն էլ, իբր, հետո միավորվելու համար է․․․ Եվ այս պրիմիտիվ, միքայլանոց փուչ կոմբինացիան համարվում է դիվանագիտական հաջողություն։

Գոնե հիմա սովորենք բազմաքայլ կոմբինացիաներ անել, որ հասնենք մեր հերոսական, միակ ճշմարիտ, հաղթանակող քայլին։ Չմոռանանք՝ մեր պարապ ժամանակի խտացումը մեր հայրենիքի սահմաններին կարող էր վերածվել անվտանգության համակարգերի, հզորագույն զենքերի, հայտնագործությունների և այլն։ Ուստի «Մենք ենք տերը մեր երկրի» արտահայտության ուժը միայն բառերի մեջ չէ, այդ արտահայտությունը պետք է մտածված քայլերով իրողության վերածել։

Հետևություն․ համակարգված մտքի ուժը կարող է սարեր շուռ տալ, սահմաններ ընդլայնել և մեր երկիրը անվտանգ ու բարգավաճ դարձնել։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 2515

Մեկնաբանություններ