Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Երջանկության մեխանիկա

Երջանկության մեխանիկա
17.06.2023 | 21:47

Ապրածս կյանքի ընթացքում հասկացել եմ, որ ֆիզիկական այս աշխարհում երբեք ոչինչ չի փոխվում:

Զգացել, առավել ևս, համոզվել եմ, որ մարդ արարածի ստեղծածն ու կառուցածը երբե՛ք չի արժանանում անտաշ-թափթփուկների գնահատանքին։

Կյանքը նաև ապացուցել է` երբե՛ք չպետք է վստահել ու հավատալ այն երկոտանիներին, որոնց աստվածը մամոնան է, որոնք հանուն շահի, անտեսելով

պատիվն ու նամուսը, պատրաստ են ծախելու ամեն ինչ ու ամենքին։

Հետևաբար, գնահատի'ր ինքդ քեզ. հավատա բազկիդ ուժին և միշտ հաղթող կլինես… անհատ, ազգ, թե երկիր:

Երջանկության մեխանիկան խանութում (այսօր արդեն զանազան «Սիթի»-ներում, «Մեգա-մոլ»-երում ու սուպերմարկետներում) չի վաճառվում, որ առնես տուն տանես։

Այն քո շրջապատով հանդերձ դու՛ պետք է ստեղծես տքնաջան, հայրենանվեր աշխատանքով, հայրենասիրության ու հայրենատիրության բարձր զգացումով, և շենացնես օջախդ, գյուղդ, քաղաքդ, ի վերջո, երկիրդ` հայրենիքդ:

Ինչն էլ կդառնա քո երջանկության, հաղթության, երկիր շենացնողի ուրախության և, իհարկե, հզորության գրավականը։

Աստծո արարածն ինչպես դատարկ գալիս է այս աշխարհ, այնպես էլ հեռանում է:

Աստծո օենքը երբե՛ք չի խախտվում` ուզում ես պատի տակ նստած «ոչինչը» եղիր, ուզում ես` հայրենի հողի վաճառքի դիմաց միլիարդներ կուտակած նախկին «ընդդիմադիրը» (ու կրկին «նախկին»):

Միևնույն է`մահից հետո ոչինչ չես տանելու ֆիզիկական այս աշխարհից. ո՛չ Կանադայում գնված դղյակ, ո՛չ շվեյցարական բանկերում կուտակած հաշիվներ ու թանկարժեք քարեր:

Ոչի՛նչ։

Արածդ «քայլ»-երի, գործերի, մատնություն- բանսարկությունների, թափածդ արյան գետերի, ստերի ու կատարածդ գողության ծանր ու դժվար տանելի բեռով ես կանգնելու մեր Տեր Աստծո դատաստանի առաջ:

ՈՒ երբ հնչի`

«Թշվառակա՛ն, ինչու՞ մոռացար պատվիրանները`

*Ե՛ս եմ քո Տեր Աստվածը:

*Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ե՛ս եմ քո Տեր Աստվածը:

* Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերն արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում:

* Մի՛ սպանիր:

*Մի՛ շնացիր:

*Մի՛ գողացիր:

*Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր»…

Թշվառակա՛ն, սովորությանդ համաձայն ի՞նչ ես «մկկալու»:

Մտածի՛ր ուրեմն, հանուն գրոշի ինչու՞ ծախվել, դավաճանել, մի ամբողջ սերնդի «Բայրաքթար»-ների «սնունդ» դարձնե:

Եթե կա բարություն, լավություն, սեր ու հարգանք, վստահություն ու նվիրվածություն, ինչու՞ խաբել, ատել, դավաճանել, պառակտել ու ծախու էությամբդ աղտոտել ո՛չ միայն, Արևմուտքի կամոք, իշխանությանդ տակ հայտնված կառավարությունն ու խորհրդարանը, այլև Աստծո ստեղծած ու Արարատի վես հայացքի ներքո տեղավորած դրախտային այն երկիրը, որ Հայաստան կկոչվի։

ՈՒ՞ր մնաց Աստծո` «սիրի՛ր մերձավորդ» ապսպրանքը, երբ քո իսկ «քավորությքամբ» կտրած-կարած օրենսդիր մարմնում, տեղից վեր կացող «տրեխավոր» մատ է թափ տալիս կողքի նստածի վրա:

ՈՒ չկա՛ մեկը, որ սաստի`

ա) թափ տվո՞ղ ես, գնա՛ թուրքի վրա թափ տուր, էդ կոտրած կեղտոտ մատդ,

բ) թքո՞ղ ես, գնա՛ թուրքի ցեղասպան դեմքին թքիր, որ էսօր քեզ է աշխարհի ամենատես աչքի առաջ թքաման դարձրել,

գ) հոխորտացո՞ղ ես, գնա՛ թուրքի վրա գոռգռա, որ

էսօր-էգուց գալու և քո տան մեջ է կնոջդ բռնաբարելու, քեզ էլ` մորթելու,

դ) շնորհավորո՞ղ ես… քո հերոսներին շնորհավորիր ու մեծարիր, ո՛չ թե թշնամուդ, ինչպես սիրածդ «կիրթն» է քեզ բնութագրել` «пьяный шут»-ը դարձիր:

Իսկ դու՞…

Էսքան դավաճան, ծախու, ստոր, անաստված կլինի՞ մարդը, որ դու՛ ես:

Բա դու հեչ չես վախենու՞մ, եթե ո՛չ պատժող-ամուր ձեռքից, ապա Աստծո դատ ու դատաստանից։

Բա դու չգիտես, հեչ չես գիտակցու՞մ, որ մի օր էլ քեզ վրա են մատ թափ տալու, թքելու և՞…

Չգիտե՞ս, որ մեր 5000-ից ավելի զոհերը քեզ երկնքից օր ու արև չեն տալու, հանգիստ չեն տալու։

Ի՞նչ ես պատասխանելու նրանց:

Ասելու ես` «դուխով» վաճառեցի՞ ձեր արյունն ու ձեր երկիրը, ձեր Արցախը:

Առանց ամոթի նրանց է՞լ ես ասելու`

«Արցախն Ադրբեջան է և վերջ: «Անկլավներն» էլ տալու եմ, «խաղաղության օրակարգը» sտորագրելու ե՜ե՜ե՜մ՜մ՜մ»՜...

Իսկ նրանք ասելու են.

«Թշվառակա՛ն, դու Արցախը հանձնեցիր, մեր անմեղներիս արյունը լակեցիր, հիմա բուն Հայաստա՞նն ես մաս-մաս հանձնում:

Փա՜ռք տուր մեր Տեր Աստծուն, որ դեռևս քայլում ես, շնչում…

Էդ, որ մատ ես թափ տալիս մեր հայրենակիցների վրա, որ կալանավորում-դատում ես մեր մայրերին ու հայրերին, որ մեր երբեմնի իսկապես ժողովրդարական, ծաղկուն երկիրը դարձել ես ոստիկանապետություն, հեչ չես մտածու՞մ ապագայիդ մասին:

Անապագա ապագայիդ մասին»…

Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հ.Գ.

Դու մեղավոր չես:

Մեղավորը մե՛նք ենք, որ հավատացինք սովորական շարքային գրչակիդ ստերին ու հայտնվեցինք Պուշկինի հեքիաթի հերոսուհու կոտրած տաշտակի առջև։

Չուրախանա'ս, մենք պատառոտելու ենք հյուսածդ սարդոստայնն ու դուրս ենք գալու փորածդ փոսից:

Իսկ դու՞…

Հիշի՛ր ժողովրդական իմաստնությունը` փոս փորողն ինքն է մեջն ընկնում…

Հրաժարակա՛ն տուր:

Զանգդ վաղուց է հնչել:

Հեռացի՛ր:

Լսի՛ր իմ բարի խորհուրդը, չես փոշմանի, գոնե անպետք գոյությունդ կկարողանաս բանտախցում քարշ տալ:

Դա կլինի քո «երջանկության մեխանիկան»:

Դե՛, «դուխո՛վ», գործի…

Այլապե՞ս…


Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1949

Մեկնաբանություններ

դարձ կապ