Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Հայի առաջին թշնամին տգիտությունն է

Հայի առաջին թշնամին տգիտությունն է
13.06.2023 | 10:34

Սփյուռքահայ մի տիկին տոլմայի մասին հեգնական նյութ էր գրել, ուտեստն անվանելով դոլմա, և ծաղրելով հայությանը, թե թուրքական ուտեստ է, ծիծաղելի մի եղեք և այլն:

Մի կողմ թողնեմ այն ցավալի փաստը, որ արաբական երկրներում ապրող մեր հայրենակիցները տոլման կա՛մ արաբական, կա՛մ թուրքական են համարում, Եվրոպայում ապրողները՝ հունական և այլն:

Հայաստանաբնակներից տասից ինը հայերեն տոլմա բառի փոխարեն օգտագործում է թուրքերենի հնչունափոխված՝ դոլմա տարբերակը։

Եվ դեռ նեղանում ենք թուրքերից, վրացիներից, աշխարհից, թե մեր մշակութային արժեքներն իրենցով են անում։

Մե՛նք ենք տալիս, նվիրում ենք մեր տգիտությամբ, անգործությամբ, մեր անպատասխանատու վերաբերմունքով, և այլոց մեղադրում։

Տոլման հայկական ամենածիսական ուտեստներից է, և բառի հիմքում տոլին է, որ հին հայերենում խաղողի տերև էր նշանակում։

Հա․ սփյուռքահայ տիկինն իմ առարկությանը «հաղթական» փաստարկ ներկայացրեց, թե բա՝ դոլմա թուրքերեն նշանակում է լցոնած։

Ի դեպ, այդ մեկնաբանությունը շատերից եմ լսել։

Եվ նման «խելոքներին» հարցս ուղղեմ․ Ստամբուլում գտնվող, թուրք սուլթանների ամենամեծ, ամենաշքեղ պալատը, որ կոչվում է՝ Դոլմա բախչե, ի՞նչ է նշանակում․ Լցոնված այգի՞, թե՞ խաղողի այգի։

Այդ տիկինն արգելափակեց ինձ՝ կոշտ պատասխանիս համար։ Չգիտեմ, գուցե հիմա խրախճանք է սարքել իր համակիրների հետ՝ հայկական տոլման սկուտեղի վրա թուրքերին մատուցելով։

Գուցե․․․ էջից դատելով՝ հանդես էր գալիս ազգային դիմակ հագած:

Ասել եմ ու կասեմ` հայի առաջին թշնամին թուրքը չէ, ռուսը չէ, տգիտությու՛նն է:

Վահե ԼՈՌԵՆՑ

Դիտվել է՝ 4731

Մեկնաբանություններ